100 հայ, որոնք փոխեցին աշխարհը
100 տարի առաջ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած մարդկանց խիզախության շնորհիվ փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն իրենց մեջ ուժ գտան առաջ շարժվելու եւ նկատելի հետք թողեցին աշխարհում։ Անցած 100 տարում հայերը բազում եւ բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերի ընդամենը մի քանի անուն, որոնք իրենց նվաճումներով պարտական են նաեւ այն անհատների բարի կամքին, ովքեր մեկ դար առաջ ստանձնեցին հայ ազգի փրկարարի առաքելությունը։
Հետեւե՛ք մեզ։ Առջեւում դեռ շատերը կան։
1. Դիանա Աբգար. առաջին կին դիվանագետը
Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպանը
2. Հովհաննես Ադամյան. գունավոր հեռուստատեսության նախահայրը
Ճարտարագետ-գյուտարարը հեղինակել է բազմաթիվ հայտնագործություններ։
3. Շառլ Ազնավուր. երգիչ, դերասան, բարեգործ
4. Աբրահամ եվ Արտեմ Ալիխանյան եղբայրներ. միջուկային ֆիզիկոսներ
5. Արմեն Ալչյան. տնտեսագետ, «UCLA-ի ավանդույթի» հիմնադիր
6. Վիտորիա Աղանուր. բանաստեղծուհի
7. Անդրե Աղասի. թենիսի աստղ
8. Տարոն Աճեմօղլու. տնտեսագետ
9. Հովհաննես Այվազովսկի. նկարիչ
10. Ջորջ Ավագյան. ջազ-ինդուստրիայի հայտնին
Ստեղծել է առաջին ջազ ալբոմը եւ 12" LP ֆորմատն արտադրական ստանդարտի վերածել՝ աշխարհով մեկ փոխելով երաժշտության ձայնագրման, տարածման եւ ունկնդրելու ձեւը։
11. Բորիս Բաբայան. գերհամակարգչի առաջատար մասնագետ
Նրան ժամանակին ընդունում էին որպես Սիմուր Քրեյի (Seymour Cray)՝ ամերիկյան գերհամակարգիչներ ծրագրավորողի խորհրդային համարժեքը։
12. Առնո Բաբաջանյան. նշանավոր կոմպոզիտոր
XX դարի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը
13. Բեն Բաղդիկյան. լրագրող, գրող եվ մեդիաքննադատ
Ամերիկահայ նշանավոր լրագրող, որն իր օրինակելի գործունեությամբ խոշոր հետք է թողել իր ոլորտում՝ արժանանալով Պուլիցերյան եւ Փիբոդի մրցանակների:
14. Գեորգի Գարանյան. ռուսական ջազի պիոներ
Նրա օգնությամբ է հիմնադրվել ու կայացել ռուսական ջազի բեմը
15. Ջերարդ Գաֆէսճեան. գործարար եվ բարեգործ
Հրատարակչության ոլորտի հաջողակ գործարար
16. Ջեք Գեվորգյան. բժիշկ եվ մարդու իրավունքների ակտիվիստ
17. Արա Գյուլեր. ֆոտոլրագրող
18. Արշիլ Գորկի. XX դարի մեծագույն գեղանկարիչ
XX դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն ու սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչը
19. Ռեյմոնդ Վահան Դամադյան. գիտնական եվ գյուտարար
Մեծանուն գյուտարար է, MRI (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ) հայտնի մագնիսածրող սարքի ստեղծողը։
20. Պատրիկ Դեվեջյան. քաղաքական գործիչ
21. Հրանտ Դինք. լրագրող, մարդու իրավունքների ակտիվիստ
22. Ռիչարդ Դոնչյան. արժեթղթերի շուկայի նորարար
23. Ջորջ Դոքմեջյան. Կալիֆորնիայի նախկին նահանգապետ
24. Ատոմ Էգոյան. ռեժիսոր
Համաշխարհային ճանաչում ունեցող կանադահայ կինոռեժիսոր
25. Էդուարդո Էռնեկյան. գործարար եվ ներդրող
Արգենտինահայ այս ձեռներեցը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։
26. Սերժ Թանկյան. երգիչ-երգահան եվ քաղաքական ակտիվիստ
27. Արտո Թունչբոյաջյան. երաժիշտ, երգահան
28. Դեյվիդ Իգնաթիուս. լրագրող, գրող
29. Դեյմ Սայան Սրբուհի Իլայաս.Նոր Զելանդիայի Գերագույն դատավոր
30. Ջիակոմո Լուիջի Չամիչյան. գիտնական
31. Արամ Խաչատրյան. կոմպոզիտոր
32. Քենեթ Խաչիկյան. քաղաքական ռազմավարության մասնագետ
«Կալիֆորնիայի Հանրապետական կուսակցության առյուծ», քաղաքական ռազմավարության մասնագետ, ով որպես գլխավոր խորհրդատու ընդգրկված է եղել ԱՄՆ նախագահական ինն ընտրարշավներում։
33. Աննա Կազանջյան Լոնգոբարդո. ինժեներ
34. Լարի Կակոսյան. աշխարհի խոշորագույն արտ-դիլերը
35. Գարրի Կասպարով. շախմատիստ
Նա 15 տարի շարունակ եղել է շախմատի աշխարհի չեմպիոն, եւ այդ ընթացքում դարձել է ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստն աշխարհում։
36. Շավարշ Կարապետյան. աշխարհի չեմպիոն, հերոս-փրկարար
Ջրասուզալող սպորտաձեւում աշխարհի 17-ակի չեմպիոն
37. Քարլա Կարապետյան. լրագրող, վավերագրող կինոռեժիսոր
38. Վիկտոր Համբարձումյան. տեսական աստղաֆիզիկոս
39. Հյուզ եղբայրներ. ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ
40. Աշխեն Հովակիմյան (Ագնես Հուակիմ). Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծողը
41. Ալան Հովհաննես. կոմպոզիտոր
Դասական երաժշտության ամերիկահայ անվանի կոմպոզիտոր
42. Հովնանյան եղբայրներ. գործարարներ
Հովնանյան չորս եղբայրները՝ Ժիրայրը, Գեւորգը, Հրայրն ու Վահագնը, աշխարհում բնակարանաշինության ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչներից են։
43. Վարազդատ Ղազանչյան. արդի պլաստիկ վիրաբուժության հիմնադիր հայր
Պլաստիկ վիրաբուժության ասպարեզի նորարար հեղափոխականներից
44. Հովարդ Ղազանջյան. կինոպրոդյուսեր
45. Իվան Ղալամյան. աշխարհահռչակ ջութակահար-մեթոդիստ
Աշխարհահռչակ ջութակահարներից եւ ուսուցիչներից մեկը
46. Ռուբեն Մամուլյան. կինոյի եվ թատրոնի ռեժիսոր
Նա մշտապես առաջ էր մղում կինոարտադրությունը՝ նոր տեխնիկական միջոցներով փոխելով ֆիլմերի նկարահանման ձեւերն ու մեթոդները։
47. Ալեքսանդր Մանթաշեվ (Մանթաշյան). գործարար, մեկենաս
48. Ալեք Մանուկյան. գործարար, գյուտարար, բարեգործ
49. Միսաք Մանուշյան. ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդ
Նա դեմ է արտահայտվել բռնությանը եւ կոմունիստ լինելու համար ձերբակալվել ու բանտարկվել է նացիստների կողմից:
50. Տիգրան Մեծ
51. Գեվորգ Նալբանդյան. Եթովպիայի ազգային օրհներգի հեղինակ
52. Նարսես. բյուզանդական զորավար, Իտալիայի նվաճող եվ կառավարիչ
Նարսեսն Իտալիան ղեկավարեց ավելի քան մեկ տասնամյակ
53.Շեր. աստղ, բարեգործ, մարդու իրավունքների ակտիվիստ
54.Տիգրան Պետրոսյան. գրոսմայստեր
55.Ալբերտ Պողոսյան. բարձրակարգ ոսկերիչ, գործարար, բարեգործ
Ոսկերչական արվեստի հռչակավոր ներկայացուցիչ, Boghossian Foundation-ի միջոցով բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների մասնակից:
56.Սյու Սարաֆյան Ջել. սպա
57.Վիլյամ Սարոյան. արձակագիր
58.Արթուրո Սարուխան. դիվանագետ
Նա եղել է Մեքսիկայի դեսպանը Միացյալ Նահանգներում:
59.Լութեր Ջորջ Սիմջյան. բանկոմատի գյուտարարը
Ավելի քան 200 արտոնագրերի եւ բազմաթիվ սարքերի հեղինակ, որոնցից ամենատարածվածներն են բանկոմատը եւ հեռահուշարարը:
60.Ջեքի Սփիըր. ԱՄՆ կին կոնգրեսական
Կալիֆորնիայի ամերիկահայ կին կոնգրեսականը
61.Անրի Վեռնոյ. կինոռեժիսոր
Աշոտ Մալաքյանը՝ Անրի Վեռնոյը, առաջադրվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» եւ կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի Օսկար մրցանակներին եւ պարգեւատրվել է վերջինիս ֆրանսիական համարժեքով՝ «Սեզար» մրցանակով:
62.Ալենուշ Տերյան. Իրանի առաջին կին աստղագետ եվ աստղաֆիզիկոս
Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի համահիմնադիր
63. Աննա Տեր-Վարդանյան. ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
Մեծարվում է հատկապես այն բանի համար, որ ճանապարհ է հարթել կանանց մուտքը Միացյալ Նահանգների զինված ուժեր ապահովելու համար։
64. Նուբար Փաշա. Եգիպտոսի առաջին վարչապետը
Նա մեծ դեր է ունեցել եգիպտական անկախ պետության հիմքերի ձեւավորման գործում:
65. Չարլի Փափազյան. գարեջրի տնային պատրաստման հիմնադիր
66. Յուսուֆ Քարշ. լուսանկարիչ
67. Քըրք Քըրքորյան. ներդրող, բարեգործ, խաղատների հսկա
68. Ուդի Հրանտ Քենքուլյան.ուդահար
69. Անդրանիկ Օզանյան. հռչակավոր զորավար
70. Իսրայել Օրի. հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
Նա Օսմանյան եւ Պարսկական լծից Հայաստանի ազատագրման ջատագովն էր։
Բոլոր անունները ներկայացված են այբբենական կարգով: