ՔԱՐԼԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԼՐԱԳՐՈՂ, ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ

Armenian

Քարլա Կարապետյանը BBC հեռուստաընկերության նախկին լրագրող է և BBC World News-ի պատմության մեջ միակ ամերիկացի հաղորդավարը։ Հայոց ցեղասպանության, Հյուսիսային Կորեայի, Չեչնիայի, Աֆղանստանի և Իրանի մասին իր վավերագրությունների շնորհիվ լայն ճանաչում է ձեռք բերել։

Ծագումը

Ծնվել է Միացյալ Նահանգներում, մեծացել Լոս Անջելեսում, ծագումով վանեցի և սեբաստացի ծնողների ընտանիքում։

Ճանաչված է

Իր մի քանի վավերագրական ֆիլմերում անդրադարձել է համաշխարհային հրատապ խնդիրներին։ Դրանց թվում են՝ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ «Գաղտնի երկրի երեխաները» (“Children of the Secret State”), Աֆղանստանի վերաբերյալ «Բարձրացնելով քողը» (“Lifting the Veil”), Իրանի վերաբերյալ «Արգելված Իրան» (“Forbidden Iran”) ֆիլմերը։ Հայոց ցեղասպանության մասին նկարահանել է «Ճչացողներ» (“Screamers”) ֆիլմը՝ System of a Down ռոք-խմբի մասնակցությամբ։

Նշանավոր մտքեր

-Որքան ինձ հիշում եմ, Հայոց ցեղասպանության ժխտումն է, որ ինձ մշտապես դրդել է գործի։ Սա գիտակցված չի եղել, պարզապես կա, անտեսանելիորեն եռում է իմ բոլոր գործերում, որ նկարահանել եմ այն ոճրագործությունների մասին, որոնք կառավարությունները ցանկանում են թաքցնել, այն ճշմարտությունների, որոնք մարդիկ կցանկանային ժխտել:

Այլոց խոսքով

«Գրանցում է ճշմարտությունը վտանգավոր վայրերում», – գրել է Los Angeles Times-ը Քարլա Կարապետյանի գործունեության մասին:

«Իմ կարծիքով, իբրև մարդ և վավերագրող՝ նա բացառիկ և չբացահայտված տաղանդ է... Նա ապրել է մի կյանք, որը բոլոր երիտասարդ դերասանուհիները աղաչում են խաղալ», – ասել է հոլիվուդյան պրոդյուսեր Փիթեր ՄըքԷլվին: 
 
 
Image: 
Display type: 
Small
Weight: 
0