ԴԵՅՎԻԴ ԻԳՆԱԹԻՈՒՍ. լրագրող, գրող
Դեյվիդ Իգնաթիուսը The Washington Post օրաթերթի նշանավոր լրագրող է, մասնագիտացած է միջազգային հարաբերությունների ասպարեզում։ Մի շարք մենագրությունների հեղինակ է։
Ծագումը
Իգնաթիուսը ծնվել և մեծացել է Մասաչուսեթսում։ Հայրը եղել է Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի նախարար։ Հայրական կողմի նախնիները Հայոց ցեղասպանության վերապրողներ էին։
Ճանաչված է
Իգնաթիուսը բազմամյա փորձի տեր և մեծ հարգանք վայելող լրագրող է, հոդվածներ է հրապարակում միջազգային հարաբերությունների և հետախուզական ծառայությունների վերաբերյալ։ Լինելով Washington Post-ի լրագրող՝ հոդվածներ է հրապարակել նաև The New Yorker, The Atlantic և Foreign Affairs պարբերականներում։
New York Times-ի բեսթսելերների հեղինակ է, որոնցից մեկը հետագայում հիմք է դարձել «Կեղծիքի փաթեթ» ("Body of Lies") ֆիլմի համար, որի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Լեոնարդո Դի-Կապրիոն և Ռասել Քրոուն։
Նշանավոր մտքեր
-Ամերիկյան առաջնորդները պետք է հրաժարվեն Մերձավոր Արևելքն ու դրա մշակույթը ռազմական միջամտությամբ վերափոխելու մտքից։
Այլոց խոսքով
«Քչերը կան, որ հետախուզական մշակույթն Իգնաթիուսի պես լավ գիտեն»,– կարծում է Բոբ Վուդվարդը Politico-ից:
«Ժանրի բազում հեղինակներից շատ ավելի նուրբ լեզվական զգացողություն ունի», – բնութագրել է Entertainment Weekly-ն:
Նշանավոր գործեր