ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒ. տնտեսագետ
Տարոն Աճեմօղլուն մեր ժամանակների ամենահռչակավոր տնտեսագետներից է։
Ծագումը
Աճեմօղլուն ծնվել է 1967թ., Ստամբուլում (Թուրքիա), հայ ընտանիքում։
Ճանաչված է
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Աճեմօղլուն պարգևատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով (John Bates Clark Medal), որը տրվում է մինչև 40 տարեկան տնտեսագետներին։ Մրցանակի 36 հաղթողների թվում մեկն է այն յոթից, ովքեր ամերիկացի չեն, և մեկը երկուսից, ովքեր ծագումով ԱՄՆ-ից, Կանադայից կամ Եվրոպայից չեն։
Նշանավոր մտքեր
-Բարգավաճման հիմքը հաստատություններն են, այլ ոչ՝ մշակույթը կամ աշխարհագրությունը։
-Չափազանց վտանգավոր է, երբ տնտեսական անհավասարությունը վերաճում է քաղաքական անհավասարության։
Այլոց խոսքով
«Աճեմօղլուի ատենախոսությունը բաղկացած է յոթ ծավալուն գլխից, որոնցից յուրաքանչյուրը բարձրագույն որակի էր և կարող էր ինքնին մի մեծ հոդված լինել։ Իսկապես, դրանցից երեք համեմատաբար թույլերը լիովին կբավարարեին փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալուն»,- ասել է Ջեյմս Մալքոլմսոն՝ դոկտորական ատենախոսության ընդդիմախոսը:
«Տարոն Աճեմօղլուի գիտելիքի ծավալն աննկարագրելի է, գրեթե անհնարինի սահմանին։ Նրա համահեղինակներից մեկը կատակով բողոքում էր, որ «Տարոնն ավելի արագ է գրում, քան ես հասցնում եմ յուրացնել նրա հետազոտությունները»։ Մեկ այլ տնտեսագետ պնդում էր, որ նրա բացառիկ արդյունավետությունը կարող է բացատրվել միայն երկվորյակ եղբոր գոյությամբ»,- նշել է Դուգլաս Քլեմենթը՝ The Region-ի խմբագիրը:
Նշանավոր գործեր