ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԳՈՐԾԱՐԱՐ, ԳՅՈՒՏԱՐԱՐ, ԲԱՐԵԳՈՐԾ
Ալեք Մանուկյանը՝ դելտա-ծորակի հեղինակը, ամերիկյան երազանքի մարմնացումն է։ Նա Միացյալ Նահանգներ է ժամանել որպես աղքատ գաղթական և իր ջանասիրության ու նվիրումի արդյունքում հասել է հեքիաթային հաջողությունների։
Ծագումը
Ծնվել է 1901 թ. Օսմանյան կայսրության Զմյուռնիա քաղաքում (ներկայիս Իզմիր)։ Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ իբրեւ փախստական ներգաղթել է Միացյալ Նահանգներ։
Ճանաչված է
Ալեք Մանուկյանն ստեղծել է կոմերցիոն մեծ հաջողություն ունեցած առաջին միձեռանի ծորակի նախագիծը՝ դելտա-ծորակը։ Լինելով մեծ բարեգործ՝ Մանուկյանը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել բարեգործական նախաձեռնություններին, որոնցից շատերն ուղղված են աշխարհասփյուռ հայ համայնքներին։ Դեթրոյթ քաղաքին է նվիրաբերել իր առանձնատունը (Manoogian Mansion), որն այժմ քաղաքապետի նստավայրն է։
Նշանավոր մտքեր
-Մի բավարարվեք գործի միջակ կատարմամբ. ձգտեք կատարելության։
Այլոց խոսքով
«Պարոն Մանուկյանը ... համարվում էր հայազգի ամենանշանավոր անհատներից մեկը աշխարհում»,- գրել է New York Times-ը:
Նշանավոր գործեր