ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ. ՌԵԺԻՍՈՐ

Armenian

Ատոմ Էգոյանը (իսկական անունը՝ Ատոմ Եղոյան) կանադահայ կինոռեժիսոր է, իր ինքնատիպության շնորհիվ արժանացել է համաշխարհային ճանաչման։

Ծագումը

Ծնվել է Եգիպտոսում, հասակ առել Կանադայում։

Ճանաչված է

Ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիայի երկու մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Կաննի կինոփառատոնում արժանացել է հինգ մրցանակի։

Նշանավոր մտքեր

-Ծնողներս ինձ հավատ են ներշնչել առ այն, որ ստեղծարար քայլով մենք կարող ենք նվաճել հնարավորի սահմաններն ու պատասխան տալ ոչնչացմանը։

-Դերասանները ռեժիսորներից անհամեմատ ավելի հզոր են։

Այլոց խոսքով

«Էգոյանը Կանադայի լավագույն եւ ամենահարգի կինոռեժիսորներից է», – ասել է Ռոջեր Էբերթը:

«Ատոմ Էգոյանը 1980-ականներին ի հայտ եկած սցենարիստ-ռեժիսորների սերնդից է, բայց ոչ ոք այնքան հռչակավոր ու ազդեցիկ չէ, որքան այս ինտելեկտուալ եւ արտասովոր կինոգործիչը», – նշված է Կանադական հանրագիտարանում:

Նշանավոր գործեր

Exotica

The Sweet Hereafter

Ararat

Chloe

 

Image: 
Display type: 
Small
Weight: 
0