ԱՐԹՈՒՐՈ ՍԱՐՈՒԽԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ

Armenian

Արթուրո Սարուխանը եղել է Մեքսիկայի դեսպանը Միացյալ Նահանգներում։ Ներկայումս աշխատում է Բրուքինգս ինստիտուտում (Brookings Institute)։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր է։

Ծագումը

Սարուխանը ծնվել է Մեխիկոյում՝ Մեքսիկայի մայրաքաղաքում։ Նախնիներն արմատներով Ռուսաստանից են, այնտեղ է ծնվել նրա պապը՝ Արթուր Սարուխանյանը։ Հորական տատը փրկվել է Հայոց ցեղասպանությունից՝ փախչելով Հունաստան, ապա՝ Վենետիկ (Իտալիա), որտեղ էլ հանդիպել է Սարուխանի պապին։ Արթուրոն հորական կողմից հայ է, իսկ մորական կողմից՝ իսպանացի եւ կատալունացի։

Ճանաչված է

Նախագահ Ֆելիպե Կալդերոնի կողմից նշանակվելով դեսպան՝ Սարուխանը եղել է Մեքսիկայի գլխավոր դիվանագետն իր երկրի հարեւան եւ առեւտրական խոշորագույն գործընկեր պետությունում։ Նա նաեւ առաջին դեսպանն էր Վաշինգթոնում, որ դարձավ Թվիթերի օգտատեր (@arturo_sarukhan)։

Նշանավոր մտքեր

-Մի դարում, երբ սոցիալական մեդիան եւ պետական քաղաքականությունը միաձուլվում են, քաղաքական որոշումներ կայացնողները պետք է ավելի խելացի եւ արագ գործեն։

Այլոց խոսքով

«Ավելի քան տասը տարի նա առաջնորդող դեր ուներ իր երկրի քաղաքական կյանքի եւ արտաքին հարաբերությունների ոլորտում»,– ասել է Սթրոուբ Թելբոթը՝ Բրուքինգս ինտիտուտի նախագահը:

«Արթուրո Սարուխանին կարելի է կոչել թվային դիվանագիտության առաջամարտիկ...»,– նշել է Public Radio International-ը:

Նշանավոր գործեր

The Brookings Institution

The Woodrow Wilson International Center for Scholars

Image: 
Display type: 
Small
Weight: 
0