Այն փառաբանում է հայության ուժը, պատմությունն ու մշակութային կենսունակությունը։
Ով։ Ջեքի Ղազարյան (Jackie Kazarian), Չիկագոյի Արվեստի ինստիտուտի եւ Դյուքի համալսարանի շրջանավարտ։ Ապրում եւ աշխատում է Չիկագոյում։
Որտեղ։ Չիկագո, Իլինոյս, Միացյալ Նահանգներ
Ինչու։ 20-րդ դարի առաջին խոշոր ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Չիկագոյում ապրող եւ աշխատող Ջեքի Ղազարյանը ստեղծել է մոնումենտալ չափսերի մի նկար, որը նպատակ ունի հավերժացնելու 1915-ի զոհերի եւ վերապրողների հիշատակը, փառաբանելու հայ ժողովրդի զորությունն ու տոկունությունը եւ ոգեշնչելու դիմացինին միանալ ատելությանը դիմագրավելու, ցեղասպանությունները կանխելու եւ մարդկային արժանապատվությունն առաջ մղելու գործին։
Ավելին։ project1915.org