Submitted by A.Yeghiazaryan on Tue, 04/28/2015 - 15:12
Հարգելի ընթերցողներ,
Մենք ապրիլի 23-25-ը ձեզ էինք ներկայացնում Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցի հիշատակման միջոցառումների մասին լուրեր Երեւանից, Փարիզից, Բեռլինից, Բուենոս Այրեսից եւ Մոսկվայից: Մեր նպատակն էր ձեզ տրամադրել տեղեկատվություն՝ առաջին ձեռքից: Այստեղ առանձնացրել ենք Հայաստանում այդ օրերին տեղի ունեցող կարեւոր միջոցառումները:
Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք այդ հուզառատ օրերին:
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 04/21/2015 - 22:48
Այսօր Հայաստանում մեզ հետ են Հայոց ցեղասպանության 33 վերապրածներ՝ ըստ պաշտոնական տվյալների: Նրանք, իհարկե, ծեր են եւ հիմնականում հիշողության խնդիրներ ունեն, բայց դեռ ուժեղ են՝ կամքով: Նրանք երեխաներ ունեն, թոռներ, նաեւ՝ ծոռ ու կոռ: Ապրում են իրենց զավակների հետ, որոնք կան տարիքն առած այս մարդկանց գոյատեւման պայքարի շնորհիվ:
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 04/21/2015 - 09:47
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշանավորվում է տարբեր կառավարությունների, պետական կազմակերպությունների կողմից ձեռնարկված եւ հայտնի անձանց մասնակցությամբ մեծաթիվ միջոցառումներով ու նախաձեռնություններով։
Ինչեւէ, շատ հայերի համար հարյուրամյակը զուտ հզորության եւ ազգային միասնության ցուցադրություն չէ, այլ՝ խորապես անձնական ապրում։ Մենք փորձել ենք այստեղ հավաքել այն անսովոր եւ անգամ տարօրինակ դրսեւորումները, որոնց միջոցով սովորական մարդիկ աշխարհով մեկ մտադրվել են ոգեկոչել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը։