Ջեքի Սփիըր. ԱՄՆ կին կոնգրեսական

Armenian

«Ես խորապես հավատում եմ, որ ոչ հաջողությունն է վերջնական, ոչ ձախողումը՝ մահացու»

 
Ով է նա
 

Սան Ֆրանցիսկոյի Ծոցի շրջանը (Bay Area) հայտնի է իր Գոլդեն Գեյթ կամրջով, Սիլիկոնային հովտով եւ Կալիֆորնիայի կարճ պատմության ընթացքում ունեցած անջնջելի հետքով։ Ավելին՝ սա նաեւ հայաշատ մի վայր է, որտեղ հատկապես շատ են սիրում ամերիկահայ հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանին։ Ուստի զարմանալի չէ, որ Ծոցի շրջանի՝ Սան Ֆրանցիսկոն ներառող ենթաշրջանը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնում է հենց ամերիկահայուհի Ջեքի Սփիըրը։

Սփիըրը Միացյալ Նահանգների կոնգրես է ընտրվել Դեմոկրատական կուսակցությունից։  Նա բնապահպանական հարցերի եւ սոցիալական արդարության խնդիրների ջերմեռանդ աջակից է։ Իր անունը վաստակել է որպես կանանց իրավունքների եւ, մասնավորապես, կանանց ազատ ընտրության իրավունքի պաշտպան ու խոսնակ։

 

Հետաքրքիր փաստ

Սփիըրը հազիվ է փրկվել մահվանից, երբ 1978թ. փաստահավաք առաքելությամբ գտնվում էր Գայանայի Ջեյմսթաուն քաղաքում՝ տվյալներ հավաքելով ամերիկացիների մի կրոնական պաշտամունքի մասին, որն իրեն կոչում էր «Ժողովրդական տաճար» ("People’s Temple") եւ տեղափոխվել էր ջունգլիներ՝ բնակության։ Օդանավ հասնելու ճանապարհին պաշտամունքի անդամները դարանակալ հարձակում են գործում նրա եւ առաքելության մյուս անդամների վրա։ Սփիըրի վրա 5 անգամ կրակում են, եւ նա ստիպված է լինում օգնության սպասել 24 ժամ։ «Ժողովրդական տաճարի» բոլորը անդամները նույն օրն ինքնասպան են լինում։

 

Ավելին

 
 
Image: 
Display type: 
Small
Weight: 
0