Անրի Վեռնոյ. կինոռեժիսոր

Armenian
«Քառասուն տարի կինոյում… Սա մի հրաշալի ճամփորդություն էր, եւ ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատելով՝ սա դարձավ նաեւ հաջողություն»

Ով է նա

Ծնված լինելով 1920թ. Թուրքիայում, Աշոտ Մալաքյան անվամբ՝ Անրի Վեռնոյը ֆրանսիացի հռչակավոր կինոռեժիսոր էր, ով առաջադրվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» եւ կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի Օսկար մրցանակներին եւ պարգեւատրվել է վերջինիս ֆրանսիական համարժեքով՝ «Սեզար» մրցանակով իր ամբողջ կյանքի ընթացքում կինոյում ունեցած ներդրման համար։

Վեռնոյն աշխատել է իր օրերի լավագույն դերասաններից շատերի հետ, ներառյալ՝ Էնթոնի Քուինը, Յուլ Բրիները, Հենրի Ֆոնդան, Ժան Գաբենը եւ Շառլ Բրոնսոնը։ Կինոկարիերան ավարտել է «Մայրիկ» եւ «588 Պարադի փողոց» ֆիլմերով, որոնցում խաղացել է աշխարահռչակ Օմար Շարիֆը։ Դրանք երկուսն էլ անդրադարձ են դեպի իր մանկության տարիները, իսկ «Մայրիկը» համարվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լիամետրաժ ֆիլմերից լավագույնն աշխարհում։

Հետաքրքիր փաստ

Թուրքիայում Վեռնոյի ծննդավայրի անունը Ռոդոսթո էր, որն ընկած էր Թուրքիայի եվրոպական հատվածում։ Իր ծնողների փախուստից հետո արդեն, երբ հիմնվում է Թուրքիայի Հանրապետությունը, քաղաքը վերանվանվում է Թեքիրդաղ։

Ավելին

The Guardian

 
Image: 
Display type: 
Small
Weight: 
0