Շավարշ Կարապետյան. աշխարհի չեմպիոն, հերոս-փրկարար

Armenian
«Այլընտրանք չկար… Ես գիտեի, որ սխալ կլիներ, եթե աշխարհի ամենաարագ սուզալողորդն այնտեղ լիներ, ու չփորձեր անգամ օգնել»

Ով է նա

Խորհրդային Միության տարիներին Շավարշ Կարապետյանը եղել է ջրասուզալող սպորտաձեւում աշխարհի 17-ակի չեմպիոն Հայաստանից։ Որպես մարմնամարզիկ իր գրանցած հաջողություններով հանդերձ՝ նա գերազանցապես հայտնի է իր աներեւակայելի հերոսությամբ։

1976թ. սեպտեմբերյան մի օր, վարժանքի դուրս գալով, Շավարշը լսեց, թե ինչպես տրոլեյբուսը դուրս եկավ երթուղուց եւ ընկավ Երեւանյան լճի պաղ ջրերը։ Այն դեռ սուզվելու ընթացքում էր, երբ նա արագորեն հանեց շորերն ու նետվեց ջուրը։ Հենց որ տրոլեյբուսը հասավ լճի հատակին, նա ջարդեց դրա ետեւի ապակին ու սկսեց հերթով, մեկ առ մեկ, դուրս բերել ուղեւորներին։ Մոտ քսան րոպեում նա հասցրեց հանել 30 մարդու, որոնցից միայն 20-ը ողջ մնաց։ Մի քանիսն արդեն մահացած էին, երբ նա կարողացել էր հասնել նրանց։

Իր անձնվեր քայլի հետեւանքով Շավարշը վարակվեց թոքաբորբով, իսկ կոտրված ապակուց առաջացած վերքերը հանգեցրին արյան վարակման։ Մի քանի շաբաթ նա ծանր դրությամբ պառկեց հիվանդանոցում, սակայն, ի վերջո, կազդուրվեց։ Բժշկի խոսքերով՝ նա ապրեց միայն իր բացառիկ ֆիզիկական մարզվածության շնորհիվ։

Կարապետյանի վնասվածքները նրան թույլ չտվեցին շարունակել մարմնամարզիկի իր կարիերան, եւ նա ստիպված եղավ թողնել սպորտը։ Տարիներ անց, քաղաքում քայլելիս նա տեսնում է այրվող մի շենք եւ, կրկին առանց հապաղելու, կրկին նետվում օգնության եւ փրկում բազմաթիվ բնակիչների։ Այս դեպքում էլ նա կրկին վերքեր է ստանում եւ հոսպիտալացվում։

2014թ. Օլիմպիական խաղերի կրակի վազարշավի տասը ջահակիրներից մեկը Շավարշ Կարապետյանն էր։

Հետաքրքիր փաստ

Շավարշ Կարապետյանի անունով է անվանակոչվել «3027 Shavarsh» աստղակերպը։

Ավելին

Image: 
Display type: 
Small
Weight: 
0