Դիանա Աբգար. առաջին կին դիվանագետը

Armenian
«Միայն արդարությամբ կարող է լինել խաղաղություն, ինչպես անիրավությամբ՝ կռիվ եւ հակասություն։ Մենք գիտենք, որ որտեղ չկա անիրավություն, չկա նաեւ երկպառակություն»

Ով է նա

Դիանա Աբգարը եղել է Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպանը՝ դառնալով արդի պատմության եթե ոչ առաջին կին դիվանագետը, ապա գոնե առաջիններից մեկը։

Դիանան ծնվել է Բիրմայում (Մյանմա), արմատներով նորջուղայեցի հայերի սերունդների ընտանիքում, իսկ դպրոց հաճախել է Հնդկաստանում։ 1890թ. ամուսնու հետ տեղափոխվել է Ճապոնիա եւ առաջին տարիներն անցկացրել իր նորակազմ ընտանիքի հոգսերում։ Սակայն 1909թ. Ադանայում սկիզբ առած հայկական ջարդերը նրան մղում են գործի, եւ Դիանան կյանքի մնացած մասը մեծամասամբ նվիրում է հայերի դրության վրա ուշադրություն գրավելու գործին եւ Ճապոնիայում նույնիսկ ապաստարան հիմնում Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։ Իր այս ջանքերը նրան մեծ գնահատանքի են արժանացրել, եւ արդյունքում Հայաստանի առաջին հանրապետության հիմնումից հետո նա նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի պատվավոր դեսպան։

Նա թողել է նաեւ գրական մեծ ժառանգություն, այդ թվում՝ գրքեր, պոեմներ եւ նամակներ։ Դիանան իր գրելու ձիրքը ծառայեցրել է նախնյաց երկրում (ուր երբեք չէր եղել) իր ազգակիցներին բաժին ընկած անարդարությունն ու դժբախտությունը ներկայացնելու համար։ Այս ամենի ընթացքում նա որոշակիորեն գործել է նաեւ իբրեւ պետական պաշտոնյա, եւ դա՝ այն ժամանակներում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռեւս չունեին։ 

Հետաքրքիր փաստ

1923թ. Կանտոյի մեծ երկրաշարժի հետեւանքով Դիանա Աբգարը կորցրել է իր տունն ու ապրուստի մեծ մասը։

Ավելին

San Francisco Film Society

Հայ Մշակութային Հիմնարկութիւն (Armenian Cultural Foundation)n

Image: 
Display type: 
Small
Weight: 
0