Արմեն Ալչյան. տնտեսագետ, «UCLA-ի ավանդույթի» հիմնադիր

Armenian
«Մասնավոր սեփականության իրավունքը չի հակասում մարդու իրավունքներին։ Դա ինքնին մարդու իրավունք է… Սա հիմք է ստեղծում մասնավոր սեփականության ուժեղ իրավունքի վրա հիմնված համակարգը գերադասելու համար։ Մասնավոր սեփականության իրավունքը պաշտպանում է անձի ազատությունը»
 

Ով է նա

Արմեն Ալչյանը՝ նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտության (NIE) հիմնադիրներից մեկը, 20-րդ դարի ամենանշանավոր տնտեսագետներից էր։ Սթենֆորդի համալսարանից փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան ստանալուց հետո նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերում եւ այնտեղ էլ մշակել իր վաղ տեսություններից մի քանիսը։ Սեփականության իրավունքի եւ խտրականության վերաբերյալ իր աշխատանքները նրան մեծ ճանաչում բերեցին տնտեսագիտության ոլորտում եւ հիմք դարձան տնտեսագիտության մեջ «UCLA-ի ավանդույթի» ձեւավորման համար, որն այդպես է կոչվել ի պատիվ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի, որտեղ նա երկար տարիներ դասավանդել է։

Ալչյանը չէր վախենում հաստատված նորմերը կասկածի առնելուց։ Նրա գլխավոր նվաճումներից մեկը տնտեսագետների կողմից իբր ինքնըստինքյան հասկանալի թվացող վարկածների ապացուցման գործում էմպիրիկ տվյալների կիրառության վրա պնդելն էր։ Նա բեղուն գրիչ չի ունեցել, սակայն հրապարակված աշխատությունները մեծ ճանաչում ունեն եւ լայնորեն նշվում են որպես հիմնավոր սկզբնաղբյուրներ. ավստրիացի հայտնի տնտեսագետ եւ Նոբելյան մրցանակակիր Ֆրիդրիխ ֆոն Հայեկն ասել է, որ Ալչյանն իր գիտական վաստակի համար արժանի էր Նոբելյան մրցանակի։

Նա նշանակալի կշիռ ու ազդեցություն է ունեցել տնտեսագիտության աշխարհում, եւ թեպետ ինքը երբեք Նոբելյան մրցանակ չի ստացել, նրա ուսանողներից մեկը՝ Ուիլիամ Ֆ. Շարփը, ստացել է։

Ալչյանը վախճանվել է իբրեւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր։

Հետաքրքիր փաստ

Ալչյանը համահեղինակել է ի սկզբանե «Համալսարանական տնտեսագիտություն» (ներկայումս՝ «Փոխանակություն եւ արտադրություն») կոչված ձեռնարկը, որը հայտնի է պայմանականություններից զուրկ ոճով եւ տնտեսագիտության պարզ ու հումորային բացատրություններով, ներառյալ այսպիսիք՝ «Դրախտի պարտեզի ձախող ավարտից ի վեր գրեթե ամեն ինչ մենք ստանում ենք քրտինքով, հոգնությամբ ու անհանգստությամբ»։

Ավելին

Տնտեսագիտության համառոտ հանրագիտարան (The Concise Encyclopedia of Economics)

Հարցազրույցներ Արմեն Ալչյանի հետ (Ֆրիդրիխ ֆոն Հայեկ)

 

Image: 
Display type: 
Small
Weight: 
0