Ուդի Հրանտ Քենքուլյան. ուդահար
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 12/15/2015 - 12:21
Armenian
Ով է նա
Հրանտ Քենքուլյանը, որն առավելապես հայտնի է Ուդի Հրանտ մականվամբ, վիրտուոզ ուդահար էր (ուդն արեւելյան լարավոր-կսմիթային նվագարան է)։ Նրա ժամանակակից մեկնաբանություններն ու կատարողական ոճը հարատեւ ազդեցություն են թողել ուդահարների հետագա սերունդների վրա։
Քենքուլյանը ծնվել է 1901թ.։ Կյանքի վաղ տարիներին իր ընտանիքի հետ միասին նա հաճախակի տեղափոխվել է մի տեղից մյուսը՝ փորձելով խուսափել Հայոց ցեղասպանության զոհը դառնալուց։ Ընտանիքը, ի վերջո, ապաստանել է Ստամբուլում, որտեղ նրա ուսուցիչն է դարձել ժամանակի հայ նշանավոր ուդահարներից մեկը։
Թեպետ նա իր ապրուստը վաստակում էր Թուրքիայում նվագելով՝ իրական ճանաչում նա ձեռք է բերում միայն Միացյալ Նահանգներ կատարած ուղեւորության արդյունքում, ինչից հետո նրա հռչակը գնալով աճում է։ Թուրքիայում նրա անունը քաջ հայտնի էր ազգային երաժշտության սիրահարների շրջանում։ Նա երգում էր ինչպես հայերեն, այնպես էլ թուրքերեն, եւ լայն լսարան ուներ հայախոս, թրքախոս եւ հունախոս համայնքների շրջանում։ Ավելորդ է ասել, որ հայ երաժշտի համար Թուրքիայում նման ժողովրդականություն վայելելն առանձնակի բացառություն էր, հատկապես երբ թուրքահպատակ հայերի մեծամասնությունը ոչ վաղ անցյալում բնաջնջվել էր հայրենի տարածքներում։
Նա շարունակել է հանդես գալ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզներում, տարեց հասակում այցելել է նաեւ Հայաստան։ Հրանտ Քենքուլյանը վախճանվել է 1978թ.։ Նրա աճյունն ամփոփված է Ստամբուլի Շիշլիի հայկական պատմական գերեզմանատանը։
Հետաքրքիր փաստ
Ծնվելուց մի քանի օր անց պարզ է դարձել, որ Ուդի Հրանտը կույր է։ Չնայած տեսողությունը վերականգնելուն ուղղված մի քանի վիրահատություններին՝ նա այդպես էլ կույր է մնացել մինչեւ կյանքի վերջը։
Ավելին
Image:
Display type:
Small
Weight:
0