Իսրայել Օրի. հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ

Armenian

«… Հայոց պատմության մեջ նա մնաց իբրեւ մի անխոնջ անհատականություն, որը շրջեց աշխարհով մեկ՝ ունենալով մեկ նպատակ ու ծրագիր՝ Հայաստանի ազատագրումը». Ռազմիկ Փանոսյան

Ով է նա

Իսրայել Օրին Օսմանյան եւ Պարսկական լծից Հայաստանի ազատագրման ջատագովն էր։ Իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի համար իր բնօրրանում անկախություն կերտելու գործում եվրոպական ուժերի օժանդակությունն ապահովելու վրա։

1658 թվականին Սյունքում (հարավային Հայաստան) ծնված Իսրայել Օրին ծագում էր ազնվական ընտանիքից։ Նա շրջել է Եվրոպայով եւ դիմել տարբեր իշխանների ու առաջնորդների՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Հայաստանի անկախության գործին։ Միեւնույն խնդրով նա դիմել է նաեւ Հռոմի պապին, Փֆալցի կուրֆյուրստին, Ավստրիայի Լեոպոլդ կայսրին, Տոսկանայի դքսին, Ֆրանսիայի արքա Լուի XIV-ի խորհրդականներին եւ Ռուսաց Պետրոս Մեծ արքային։

Թեեւ Օրին մահացել է այդպես էլ չհասնելով իր նպատակներին, Հայաստանի անկախության գործին նրա նվիրումը դարձել է հաջորդ դարերի ընթացքում ազգային-ազատագրական բազում շարժումների, այդ թվում՝ ազատ եւ անկախ Հայաստանի համար տարվող պայքարի նախակարապետը։
 

Հետաքրքիր փաստ

Օրին կռվել է Լուի XIV-ի բանակում, գերի ընկել, սակայն հետագայում ազատ արձակվել։
 

Ավելին

Image: 
Display type: 
Small
Weight: 
0