Գարրի Կասպարով. շախմատիստ
-Երբ պայքարի մեջ ես, ուզում ես՝ առաջին հարվածը լինի նաեւ վերջինը։ Լավ է, երբ այդ հարվածը քոնն է։
Ով է նա
Գարրի Կասպարովը 15 տարի շարունակ եղել է շախմատի աշխարհի չեմպիոն, եւ այդ ընթացքում դարձել է ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստն աշխարհում։ Թեեւ նրանից հետո այդ ցուցանիշը գերազանցվել է, իր երկարամյա չեմպիոնության շնորհիվ՝ Կասպարովը շատերի կողմից համարվում է բոլոր ժամանակների խոշորագույն շախմատիստը։
Կասպարովը ծնվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում եւ առաջին անգամ շախմատ սովորել է՝ խաղը դիտելով։ Ապա սկսել է մասնակցել մրցաշարերի, որտեղ իր տաղանդն ավելի է բացահայտվել։ Աշխարհի չեմպիոն է դարձել 22 տարեկանում՝ հաղթելով Անատոլի Կարպովին։
Չեմպիոնության տարիներին Կասպարովը բազմաթիվ խաղեր է վարել համակարգիչների դեմ։ Դրանցից ամենանշանավորները եղել են ընդդեմ IBM-ի Deep Blue համակարգչի, որի հետ առաջին խաղում Կասպարովը հաղթել է, սակայն երկրորդում՝ մեկ տարի անց, պարտվել։ Դա առաջին անգամն էր, որ մեքենան մարդու դեմ խաղում հաղթում էր աշխարհի չեմպիոնին։ Այս իրադարձությունը դիտվում է իբրեւ ջրբաժան արհեստական ինտելեկտի ասպարեզում, քանի որ դրա շնորհիվ էր, որ պարզ դարձավ, որ համակարգիչները կարելի է ծրագրավորել այնպես, որ նրանք սովորեն ու արձագանքեն մարդկային բազմաշերտ որոշումներին։
Շախմատային կարիերան ավարտելուց հետո Կասպարովը ստեղծել է հիմնադրամ, որի նպատակը շախմատային կրթությունն առաջ մղելն է։ Նա մարզել է նաեւ աշխարհի լավագույն գրոսմայստերներից մի քանիսին՝ ներառյալ աշխարհի ներկայիս չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հետաքրքիր փաստ
Կասպարովն անգլիացի շախմատիստ Նայջել Շորթի հետ դուրս է եկել Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կազմից՝ միասին նորն ստեղծելու համար։ Հետագայում Կասպարովն այս քայլն անվանել է իր կարիերայի մեծագույն սխալը։
Ավելին