Մայան. կադր «Տան մյուս կողմը» ֆիլմից |
Հետագայում, երբ Մայան ծանոթանում է Հայոց ցեղասպանության պատմությունը, հասկանում է, թե ինչու էր մի կերպ փրկված տատը փոխել անունն ու դավանափոխ եղել:
«Ես չեմ փորձում մեկ անգամ եւս ապացուցել փաստը, որ սա ցեղասպանություն է: Այն, որ իմ նախնիների կյանքը հորինված պատմություն չէ, ապացուցման կարիք չունի: Ինձ հետաքրքրիր է, թե ինչպես է ցեղասպանությունը հարյուր տարի հետո ազդում երկու կողմերի վրա, ինչպես է ցեղասպանությունը շարունակվում եւ տանջում երկու կողմերին», - պատմում է Նարեն:
Ժխտման ցավը
Ֆիլմի հերոսուհին՝ Մայան, ով որոշում է հարգանքի տուրք մատուցել տատի հիշատակին եւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա հիշատակի օրը գնալ Ծիծեռնակաբերդ, տեսախցիկի առջեւ, սակայն, դժվարանում է արտաբերել «ցեղասպանություն» բառը:
«Նրա ժխտումը բացահայտ վախի արտահայտություն էր: Ես հայտնվեցի փակուղու առջեւ ու պետք է դրա լուծումը գտնեի: Տառապանքի երկար ճանապարհ անցա: Նպատակ դրեցի այս ֆիլմում ցույց տալ ժխտման ցավը: Ես ուզում էի, որ օտար հանդիսատեսն զգա հարյուրամյա ժխտման ցավը: Իմ կարծիքով՝ Մայան իսկապես մարմնավորում է կոնֆլիկտը, մի կողմը տառապում է, մյուս կողմը՝ ժխտում», - նշում է Նարեն: