Իվ Կերնալեգեն

Armenian
Intro: 
Իվ Կերնալեգենը ծնվել է իր պապի` Էժենի մահվանից շատ տարիներ անց: Էժենը վճռական դեմքով եւ ուժեղ բնավորությամբ մարդ էր՝ նավատորմային ծառայությամբ կոփված: Իմանալով, որ իր պապը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Միջերկրական ծովում մղվող ծովամարտերին, Իվը միշտ հետաքրքրվում էր նրա կյանքով, սակայն միայն 2010-ին կարողացավ ամբողջովին վերականգնել Էժեն Կերնալեգենի մասնակցությամբ իրադարձությունների շղթան:
Weight: 
-400
Related content: 
Story elements: 
Text: 
Իվ Կերնալեգենը ծնվել է իր պապի` Էժենի մահվանից շատ տարիներ անց: Էժենը վճռական դեմքով եւ ուժեղ բնավորությամբ մարդ էր՝ նավատորմային ծառայությամբ կոփված: Իմանալով, որ իր պապը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Միջերկրական ծովում մղվող ծովամարտերին, Իվը միշտ հետաքրքրվում էր նրա կյանքով, սակայն միայն 2010-ին կարողացավ ամբողջովին վերականգնել Էժեն Կերնալեգենի մասնակցությամբ իրադարձությունների շղթան:
Text: 

2010թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայի Ֆինիստեր դեպարտամենտի Բյուզակ-Քափ-Սիզոն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման միջոցառումն էր: Հենց այստեղ Իվ Կերնալեգենը հանդիպեց Ջորջ Գեւորգյանին: Պաշտպանության նախարարության նախկին գլխավոր ինժեներ Գեւորգյանը, որն զբաղվում էր պատմությամբ, հայ-բրետանական բարեկամության կենդանի խորհրդանիշն էր: Նրա օգնությամբ Իվը խորամուխ եղավ դարավոր վաղեմության ցեղասպանության իրադարձություններում:

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած բրետանցի նավաստիները չէին շտապում այս ծանր շրջանի հիշողությունները փոխանցել իրենց սիրելիներին: «Հավատում էին, որ իրենց պարտքն են կատարել, եւ չէին ցանկանում պարծենալ հերոսական սխրանքներով»,- ասում է Իվը: 

Շատերի նման՝ Էժենն էլ ընտանիքի հետ հազվադեպ էր խոսում Միջերկրական ծովի արեւելյան ափերին անցկացրած պատերազմի տարիների մասին: Սակայն Իվը կարծում է, որ ինքը պարտավոր էր ապագա սերունդներին փոխանցել պապի մասին հիշողությունը եւ հետեւողականորեն վերականգնել նրա պատմությունը:

Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի արխիվները տնտղելուց հետո Իվն իմացավ, թե ինչ դեր է ունեցել ֆրանսիական նավատորմը 1915-ի սեպտեմբերին Մուսա լեռան ստորոտին շրջափակման մեջ գտնվող հայերին փրկելու հարցում: Նաեւ բացահայտեց, որ իր պապ Էժենը բրետանյան այլ նավաստիների հետ մասնակցել է հերոսական գործողություններին:

Image: 
Text: 

                Էժեն Կերնալեգենը նավատորմի համազգեստով: © Իվ Կերնալեգենի մասնավոր հավաքածու

D’Estrées նավի վրա

Էժեն Կերնալեգենը ծնվել է 1894թ. մարտի 26-ին Բրետանում, Դուարնենե ձկնորսական նավահանգստում: Ընտանիքում բոլոր տղամարդիկ սերնդեսերունդ կամ նավաստիներ էին, կամ ձկնորսներ, այնպես որ՝ նրա կյանքը նույնպես անխզելիորեն կապված էր ծովի հետ: Ֆրանսիական ռազմական նավատորմում նա ծառայության անցավ դեռ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին: Տախտակամածին քաշում ու ձգում էր պարանները, իսկ նավահանգիստ հասնելիս նրա վարպետությունը հատկապես օգտակար էր կառանելիս: Նավաստիներն անընդհատ զբաղված էին սննդի եւ ածխի պահուստների համալրմամբ. մեծ ծավալի գործ կար:

Յուրաքանչյուր նավի վրա 800-1000 նավաստի կար, բացի այդ՝ կար անասունների համար նախատեսված տարածք, որ ծովագնացներն ապահովված լինեին թարմ մսով: Ջրի պաշարները սակավ էին, իսկ սպաներն էլ ծաղրում ու հետապնդում էին մյուսներին՝ էլ ավելի դժվարացնելով նավի առօրյան:

1915-ի փետրվարին Ֆրանսիան իր ռազմանավերն ուղարկեց Միջերկրական ծով` դեպի Օսմանյան կայսրության ափեր: Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի 3-րդ էսկադրիլիան պարեկություն էր անում Սիրիայի ափի մատույցներում, որպեսզի փակի մուտքը դեպի Օսմանյան նավահանգիստներ եւ խափանի հնարավոր առաքումները: Երիտասարդ նավաստի Էժեն Կերնալեգենը հենց այդ էսկադրիլիայի «դ՛ Էստրե» հածանավի վրա էր:

Image: 
Text: 

                  Էժեն Կերնալեգեն, առաջին շարք, կենտրոն: © Իվ Կերնալեգենի մասնավոր հավաքածու

Երեք օր եւ հավերժություն

Սեպտեմբերի 8-ի առավոտյան 6:30 «Գիշեն» հածանավի ժամապահները նկատեցին Մուսա լեռան գագաթին Ֆրանսիայի եւ Կարմիր խաչի դրոշները ծածանող մարտիկներին: Հրամանատարներից մեկը` Պետրոս Տմլաքյանը, բարձրացավ «Դեզեքս» հածանավի տախտակամած եւ ներկայացրեց օգնություն խնդրող նամակը: Հայկական պաշտպանների մոտ սպառվել էին զինամթերքի պաշարները, եւ նրանք այլեւս անկարող էին դիմակայել թուրքերի գրոհներին:

Հեռագիր ուղարկվեց փոխծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեին, որը «Ժաննա դ’Արկ» նավով ժամանելուն պես ռազմական խորհուրդ գումարեց: Ափ ուղարկվեցին դեսանտային ուժեր` ափի անվտանգությունն ապահովելու եւ հայերի հետ կապ հաստատելու համար:

Image: 
Text: 

                                                            Պետրոս Տմլաքյան © DR

Փրկարար գործողությունները մեկնարկեցին սեպտեմբերի 10-ին: «Գիշեն», «դ՛Էստրե» եւ «Ֆուդր» հածանավերը, «Ամիրալ Շարնե» եւ «Դեզեքս» ռազմանավերը մոտեցան ափին, խարիսխ նետեցին ու նավակներ իջեցրին՝ տարհանելով ինքնաշեն նավակների վրա կուչ եկած կանանց, երեխաներին, ծերերին եւ մարտիկներին: Ավելի քան 16 ժամ Էժենը պաշար էր մատակարարում եւ մասնակցում տարհանմանը՝ փախստականներին օգնելով ափից թիանավակներով հասնել ռազմանավերին:

Image: 
Text: 

2010թ. ապրիլի 24-ին Մենեզ-Արարատ հայ-բրետանյան ընկերությունը ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր բացեց Բյուզակ-Քափ-Սիզոն համայնքում: © DR

Մակագրություններ լուսանկարի վրա. դեղին քառակուսում` Մենեզ-Արարատ հայ-բրետանյան ընկերություն, 2010-ից սկսած Բյուզակ-Քափ-Սիզոն համայնքը Ֆինիստեր դեպարտամենտում ամեն տարի ապրիլի 24-ին միջոցառումներ է կազմակերպում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի («Թուրքիան թուրքերինն է» կոչի ներքո Օսմանյան կայսրության իշխանության կողմից 1915-ին կազմակերպված ցեղասպանության տարելիցին), սկավառակին՝ 1915-1916թթ. Հայոց ցեղասպանություն` բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 12-ի առավոտյան Մուսա լեռանը մոտեցած «դ՛Էստրե» եւ «Ֆուդր» նավերն առաջինը հեռացան ափից՝ ընդամենը 48 ժամ անց ժամանելով Պորտ Սաիդ նավահանգիստ:

Image: 
Text: 

                        Էժեն Կերնալեգենի գերեզմանը Դուարնենեի գերեզմանատանը © Իվ Կերնալեգեն

1915-ի սեպտեմբերի 22-ին ծովակալ Դարիոյին ուղղված նամակում նավի լեյտենանտ-հրամանատար Յուրդան դե լա Պասադիեն խնդրում էր պարգեւատրել 10 նավաստիների, այդ թվում Էժեն Կերնալեգենին` «մեծ ջանքեր գործադրելու եւ մեծագույն նվիրումով փախստականներին փրկելու գործողություններին մասնակցելու համար»:

Էժենը կարծում էր, որ ոչ մի առանձնահատուկ բան այդ ձեռքբերման մեջ չկա: Պատերազմից հետո ավարտեց զինվորական ծառայությունը եւ վերադարձավ Դուարնենե` ձկնորսական առօրյային: Ջանասիրաբար աշխատեց մինչ կյանքի վերջը՝ հաճախ հազարավոր մղոն նավարկելով մինչեւ Մավրիտանիայի ափեր, որպեսզի խեցգետնի լավ որս ունենա:

Էժեն Կերնալեգուենը մահացավ 1956-ի ապրիլի 24-ին: «Չեմ հանդիպել պապիս, սակայն շատ հպարտ էի, երբ իմացա, թե ինչ է արել 1915-ին»,- ասում է Իվ Կերնալեգենը:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Խմբագրությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ջորջ Գեւորգյանին՝ տրամադրած պատմական տեղեկությունների համար:

Subtitle: 
Նրա պապը փրկել է մուսալեռցիներին
Story number: 
40
Header image: