Տիգրան Համասյան
Հոգեւոր երաժշտությամբ ուխտագնացություն դեպի նախնիների հայրենիք |
Երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանը շատ է ուզում հոգևոր երաժշտության իր մշակումները հնչեն իր նախնիների հայրենիքում՝ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցում:
![](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/styles/600x520/rcf/t_0.jpg?itok=1fXIgEDV)
Կարսի Բաշքադիկլար գյուղի 1907թ. Չափաբերական մատյան, որում գրանցված է Ալեքսանի և Հռիփիսմեի առաջնեկի՝ Ցոլակ Հայրապետյանի ծնունդը:
Աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվ
![](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/styles/600x520/rcf/15_2.jpg?itok=Y07UwP2d)
Ցեղասպանությունը վերապրած Հռիփսիմե Ալեքսանյանը թոռան՝ Ռաֆիկի հետ
|
Տիգրան Համասյանի մյուս մեծ տատը՝ Անժելա Օլթեցյանը, նույնպես Կարսից է: Ջարդերի ժամանակ նրա աչքի առաջ ամբողջ ընտանիքին սպանել են՝ միայն ինքն ու երկու քույրերն են կարողացել փրկվել:
![](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/styles/600x520/rcf/16_0.jpg?itok=4ccdkBbL)
Ցեղասպանությունը վերապրած Անժելա Օլթեցյանը՝ ամուսնու և զավակների հետ
|
Չնայած Օլթեցյան քույրերը Ամերիկայից հարցումներ են ուղարկել Անժելային փնտրելու համար, սովետական տարիներն ու վախի մթնոլորտը խոչընդոտել են միմյանց գտնելը:
|
Տիգրան Համասյանի «Կարս 2» (Դարավոր վերքերը) ստեղծագործությունը |
«Սա իմ փորձն է ինքս իմ մեջ նայելու, ինքս ինձ ճանաչելու, արմատներս հասկանալու: Պետք է բնությանը մոտ լինենք, փորձենք ճանաչել մեզ, մեր էությունը. բնությունը միշտ հաղթում է մարդկային բարդույթները: Այս ալբոմը մի տեսակ կարոտ ու կարոտախտ է մարդկայինի՝ դեպի հոգևորը, դեպի սիրառատը, դեպի արմատները. այն մի տեսակ զոհաբերություն ունի իր մեջ, զոհաբերություն հանուն մարդակայինի ոգեշնչման»,-ասում է ֆոլկլորային իմպրովիզների վարպետ 28-ամյա Տիգրան Համասյանը:
Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ) Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցին նվիրված նախագիծ է սկսում:
![](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/styles/600x520/rcf/hamasyan_1.jpg?itok=iQGCj_Iw)
Տիգրան Համասյան © PAN Photo / Վահան Ստեփանյան |
![](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/styles/600x520/rcf/005.jpg?itok=IFh9xKs6)