Գուդրուն Վեել Եփփե եվ Յուդե Յակոբսեն
Submitted by 100lives on Sun, 03/08/2015 - 14:35
Armenian
Intro:
Շատերի կյանքում գալիս է մի պահ, երբ մարդ դադարում է ապրել անմիջական ներկայով և սկսում է փնտրել, թե որն է իր տեղն իր իսկ կյանքի բովում։
Weight:
2
Story elements:
Text:
Շատերի կյանքում գալիս է մի պահ, երբ մարդ դադարում է ապրել անմիջական ներկայով և սկսում է փնտրել, թե որն է իր տեղն իր իսկ կյանքի բովում։
Text:
Գուդրուն Վեել Եփփեն և Յուդե Յակոբսենը հենց դա են արել, բայց նրանց համար ուղևորությունը դեպի անցյալ առանձնակի ոգեշնչող էր։
Նրանք 1935 թ. վախճանված բացառիկ համարձակ մի կնոջ ու մեծ մարդասերի՝ դանիուհի միսիոներ Քարեն Եփփեի հետնորդներից են։ Քարեն Եփփեն՝ «հայության մայրը», լեգենդ է հայկական սփյուռքում և, առհասարակ, հայության շրջանում:
Քարեն Եփփեն ուղղակի և անուղղակի կերպով պատասխանատու է հազարավոր հայերի փրկության համար, ովքեր այլապես զոհ կգնային Հայոց ցեղասպանությանը։
Քչերն են նման ազդեցություն ունեցել մի ամբողջ ազգի կյանքում։ Քարեն Եփփեն նրանցից մեկն էր։
Թեև նրա անմիջական ժառանգներն իմացել են Քարենի բացառիկ անձնազոհության պատմությունը, այդ հիշողությունները չեն փոխանցվել սերնդեսերունդ, և նրա թոռնուհի-զարմուհիները միայն ամենաընդհանուր գծերով էին տեղյակ նրա կյանքի պատմությանը։
Image:
Text:
Աղջիկների բոլոր տեղեկությունները գալիս էին Քարենի մասին Ինգեբորգ Մարի Սիքի «Դանիացի աղջիկը» գրքից, որի ներքին երեսին Քարեն Եփփեի լուսանկարն էր՝ մահվան մահճում, ինչից վախենալով՝ աղջիկները հազվադեպ էին այն բացում։
Նրանց մայրը մահացավ ընդամենը 63 տարեկանում: Դրանից առաջ երկար տարիներ տառապելով ալցհայմերի հիվանդությամբ՝ նա կյանքի վերջին տարիներին շատ քիչ բան է փոխանցել սերունդներին։ Իսկ հայրը, ով Քարեն Եփփեի եղբայրն էր, վախճանվեց դրանից կարճ ժամանակ անց։
«Ամեն ինչից զատ, այդ տարիներին նաև շատ ուրիշ բաներ էին տեղի ունենում։ Ես, փոքր երեխաներ ունենալով, բաժանվեցի։ Մորս մահից հետո էր միայն, որ մեր կյանքը որոշ իմաստով հանդարտվեց և ես սկսեցի անդրադառնալ Քարենի անցած ուղուն»,-բացատրում է Գուդրուն։ Եվ երբ երեխաներից ամեն մեկը գնաց իր ճանապարհով՝ Յուտլանդիայում ուսուցչությամբ զբաղվող Գուդրունն սկսեց գործընկերների հետ երբեմն ճանապարհորդել։
Image:
Text:
Առաջին արտասահմանյան ուղևորությունը Բեռլին էր, որտեղ եղած ժամանակ ընկերներից մեկը խնդրեց պատմել նրա անսովոր ազգանվան մասին։ Եվ երբ Գուդրունը պատմեց իր մեծ հորաքրոջ պատմությունը, նրանք երկուսով որոշեցին Հայաստան այցելություն կազմակերպել, ինչն իրականացրին 1987 թվականին.
«Միաժամանակ խելառ և հրաշալի որոշում էր։ Ես երբեք չէի մտածի, թե կարող է պատահի Հայաստան գնամ։ Ապշելու բան էր։ Հիշում եմ՝ բոլորը մեզ գժի տեղ էին դրել, բայց ի վերջո համակերպվեցին»։
«Երկրորդ անգամ արդեն ընկերներիս մի քանիսի պատճառով գնացի։ Նրանց Հայաստանի տոմսեր էին առաջարկել ինչ-որ մի բարեգործականի կողմից, որն աջակցում էր երևանյան մի շարք կազմակերպությունների։ Եվ քանի որ ընկերներս չէին կարող մեկնել, տոմսերն առաջարկեցին ինձ»,-պատմում է նա:
«Երրորդ ուղևորությունս դեպի Սիրիա էր, կրկին իմ գործընկերների հետ։ Ես երբեք շատ չեմ ճանապարհորդել, այնպես որ, ինձ համար դա մեծ բան էր։ Քանի որ գնում էի Հալեպ, մտածեցի՝ առանց դժվարության կկարողանամ այցելել Քարենի գերեզմանին։ Միամիտ էի կարծելով՝ դա հեշտ կլինի։ Հալեպն ահռելի քաղաք էր։ Երբ ի վերջո հասանք նրա գերեզմանին, ես մի ճյուղ պոկեցի կողքին աճող ձիթենուց, որը մինչ օրս պահում եմ»,-հիշում է Գուդրուն:
Image:
Text:
«Յուդեն ու ես քանի տարի է՝ երկուսով միշտ մասնակցնում ենք Գյուլլինգում (Քարեն Եփփեի հայրենի քաղաքը) ժամանակ առ ժամանակ անցկացվող հուշ-երեկոներին։ Օրհուսից ու Կոպենհագենից շատ հայեր ևս ներկա են լինում. մեզ շատ լավ ճանաչում են»,-ասում է նա:
Նրանք երկուսն էլ հպարտությամբ և հարգանքով են վերաբերվում իրենց մեծ հորաքրոջ հերոսությանը:
«Նրա համբավը մեզ չի պատկանում, բայց մենք անչափ երջանիկ ենք, որ ունենք մի հայրենակից, որն անսահման մեծ գործ է արել հայության համար։ Նրանով կարող են հպարտանալ բոլոր դանիացիները։ Մենք պետք է իմանանք պատմությունը, բայց նրա փառքը մերը չէ»,-նշում է Գուդրուն:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:
Subtitle:
Խելառ և հրաշալի որոշում էր Հայաստան գնալը
Story number:
10
Header image: