Նվարդ Սուջյան

Armenian
Intro: 
Նվարդ Սուջյանը Վանից է (ներկայիս Թուրքիա)։ Իր փաստաթղթերի համաձայն՝ ծնվել է 1915թ-ին, սակայն նա պնդում է, որ դրանից երկու տարի առաջ է ծնվել՝ 1913թ-ին։
Weight: 
7
Related content: 
Story elements: 
Text: 
Նվարդ Սուջյանը Վանից է (ներկայիս Թուրքիա)։ Իր փաստաթղթերի համաձայն՝ ծնվել է 1915թ-ին, սակայն նա պնդում է, որ դրանից երկու տարի առաջ է ծնվել՝ 1913թ-ին։
Text: 

Նրա հայրը խոհարար էր, աշխատում էր հարուստների տներում։ Մի թուրք նախազգուշացրել է նրա հորը ծրագրված ջարդերի մասին, եւ ընտանիքը ժամանակ է ունեցել պլանավորելու փախուստը։ Նվարդի խոսքերով՝ իրենք բավականին ունեւոր էին։ Ընտանիքն օգտագործել է իր ունեցած ոսկին, որպեսզի տեղափախվի Էջմիածին եւ փրկվի Հայոց ցեղասպանությունից։ Ներկայումս Նվարդ Սուջյանն ապրում է Երեւանում (Հայաստան)։ Նա ունի երեք երեխա, երկու թոռ, չորս ծոռ եւ երկու կոռ։ 

Image: 
Text: 

Նվարդ Սուջյանի դիմանկարն իր տանը։ Սուջյանը ծնվել է 1913թ-ին Վանում։ 

Image: 
Text: 

Նվարդ Սուջյանը երկու տարեկան էր, երբ սկսվեցին ջարդերը։ Նրա ընտանիքը փախավ Էջմիածին։ 

Image: 
Text: 

Սուջյանն ապրում է որդու եւ հարսի հետ Երեւանում գտնվող իրենց տանը։ Նրա հարսը՝ Դոնարան խնամում է եւ իր ամուuնունուն, որն ինսուլտ է տարել, եւ Նվարդին:

Image: 
Text: 

Նվարդ Սուջյանն իր 70-ամյա հարս Դոնարայի հետ իրենց տանը։

Image: 
Text: 

Նվարդ Սուջյանի դիմանկարը։ Սուջյանն ասում է, որ հիշում է թափառող կատուներին Վանում։ Երբ դրանցից տեսնում է հեռուստացույցով, հիշում է իր մանկությունը։ 

Image: 
Text: 

Հիմա Նվարդին հիմնականում խնամում է նրա հարսը՝ Դոնարան։ 

Image: 
Text: 

Նվարդ Սուջյանն ընտանիքի հետ ճաշի սեղանի շուրջ։

 

Լուսանկարները՝ Դիանա Մարկոսյանի եւ Կարեն Միրզոյանի  

Subtitle: 
Վանեցի Նվարդ Սուջյանն ապրում է Երեւանում։ Ունի երեք երեխա, երկու թոռ, չորս ծոռ եւ երկու կոռ:
Header image: