Submitted by A.Yeghiazaryan on Mon, 10/26/2015 - 11:38
Նավախուց հիշեցնող այս աշխատասենյակը մի քանի ժամում հարյուր տարվա պատմության վկա դարձավ։ Խաղաղ օվկիանոսի մուգ կապույտ ջրերի ցոլքը պատուհանին՝ Չիլիի ռազմածովային ուժերում 44 տարի ծառայած Հերնան Կույումջյան-Բերգամալին, որը հպարտանում է իր հայկական արմատներով եւ անսահման սիրում իր հայրենիքը, վերհիշում է իր ընտանիքի պատմությունը։
Submitted by A.Yeghiazaryan on Sat, 10/03/2015 - 20:48
Մայքլ Արամն աշխարհին հայտնի է որպես ստեղծագործող արվեստագետ, որն առաջնորդվել է պարզ մի գաղափարով՝ աշխատել հնդկական մետաղագործության հնարքներով, փոխակերպել այն կենսաոճի համաշխարհային բրենդի, որը կառանձնանա ուրույն ոճով՝ հիմքում ունենալով նրա հայկական արմատները։
Ինչպես վերապրեցին աշխարհահռչակ դիզայների նախնիները
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 10/01/2015 - 09:58
Անդերի ձյունածածկ գագաթները վկան են ընտանեկան մի պատմության, որն սկիզբ է առել 100 տարի առաջ։ Ցեղասպանությունը վերապրած Անդրանիկ Բալոյանը Չիլիի հեռուներում մի փոքրիկ Հայաստան է հիմնել, եւ այսօր նրա ժառանգները շարունակում են նրա գործը։
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 09/30/2015 - 21:28
«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգի մրցանակակիր ու ժամանակակից արվեստի բնագավառում «Սելեստե» մրցանակին արժանացած Լյուսի Աբդալյանը վառ նկարչուհի է: Նա անհատականություն է, որը դարձել է այնպիսին, ինչպիսին կա, քանի որ սիրում է այն, ինչով զբաղվում է: Նրա՝ մարդկությամբ ու մշակույթով հմայված աշխարհիկ ու ազատաշունչ նյույորքցու ներկայիս կյանքն ավելի շատ պատահականության արդյունք է, քան՝փառքի հասնելու հաստատակամության: Չնայած պատերազմի ազդեցությանն ու հարկադրված արտագաղթին, որոնց միջով անցել է պատանեկության տարիներին, նա իր կյանքը կառուցել է արվեստի գեղեցկության շուրջ:
Ժամանակակից արտիստը՝ Հայաստանում իր գտած նոր ազատության մասին
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 09/23/2015 - 10:21
Ութամյա Հովսեփը դաժան սպանությունների ականատես է դարձել։ Նա ընտրություն չուներ՝ պիտի կանգներ ու նայեր, թե ինչպես են նախ կոտորում իր ընտանիքը, իսկ հետո՝ այրում եկեղեցում։ «Հայրս պատմում էր, որ հնում նրանք Սվազում մեծ տուն ունեին, ինքն էլ՝ բազմաթիվ եղբայրներ ու քույրեր։ Նա հիշում էր իր ընտանիքի անդամների դեմքերը, հատկապես՝ մոր դեմքը»,-պատմում է Կարապետ Անդրանիկյանը։
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 09/22/2015 - 09:11
Աննան իր բոլոր ջանքերն ուղղում է իր հայրենիքի խոհանոցի ուսումնասիրությանն ու վերածննդին, քանի որ նրա ընտանիքի պատմությունն ուղղակիորեն կապված է հայկական մշակույթի եւ հեռավոր անցյալի իրադարձությունների հետ:
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 09/16/2015 - 14:34
Քրիս Բոհջալյանի վեպերն աշխարհում վաճառվել են միլիոնավոր օրինակով։ Նրա պատմությունների հիմքում հաճախ որեւէ իրական դեպք, պատմական իրադարձություն կամ սենսացիոն նորություն է, որից նա հյուսում է խճճված ու զգացմունքներով հարուստ պատումներ, որոնք կլանում են ինչպես մարդկային առումով, այնպես էլ բարոյական տեսանկյունից ոչ միանշանակ իրավիճակներով։ «Ավազե ամրոցի աղջիկները» (The Sandcastle Girls) գրքում նա հետադարձ հայացք է ձգում Հայոց ցեղասպանությանն ու հարց հնչեցնում, թե ինչպե՞ս են հնարավոր դարձել նման սահմռկելի իրադարձությունները, եւ ավելին՝ դրանց միջով անցած մարդիկ ինչպե՞ս են ուժ գտել՝ ընտանիք կազմելու եւ բարօրության հասնելու հեռու-մոտիկ երկրներում։
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 09/15/2015 - 07:03
Լոս Անջելեսում ու Նյու Յորքում բնակվող Անիտա Վոգելը FOX լրատվական ալիքի մեծ վաստակ ունեցող թղթակից է, որտեղ աշխատում է 2001 թվականից: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Փենսիլվանիայի հեռարձակողների ասոցիացիայի մրցանակին՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, Էդվարդ Ռ. Մյուրոյի անվան մրցանակին, ինչպես նաեւ տարածաշրջանային «Էմմի» մրցանակին՝ «Լավագույն լրատվական թողարկում» անվանակարգում: Արժե հատկապես նշել, որ Վոգելը «Golden Mike» մրցանակի է արժանացել «Հրատապ լուրերի լավագույն լուսաբանում» անվանակարգում՝ Nevada Caucuses նախընտրական միջոցառման ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ իր բացառիկ հարցազրույցի համար: «Ես չգիտեմ՝ արդյոք ինձ երբեւէ կպատահի՞ առավել հետաքրքիր հարցազրույց»,- ասում է Վոգելը:
Հայտնի հեռուստալրագրողը՝ իր ընտանիքի «թաքնված հայերի» մասին
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 09/07/2015 - 15:17
Բարեկազմ, թխամաշկ եւ աչքի ընկնող քթով Ֆրանսիս Քյուրքչյանը բուրմունքները համարում է «մեր մարդկության պատվարներ»: 1969 թվականին Փարիզի մոտ ծնված Ֆրանսիսն առնչություն չունի Ֆրանսիայի օծանելիքի մայրաքաղաք Գրասեի հետ, ոչ էլ օծանելիք արտադրողների ընտանիքից է սերում: Այնուամենայնիվ, նա ոսկե հետք է թողել ֆրանսիական բույրերի աշխարհում՝ 1999թ. կոսմետիկ միջոցներ արտադրող «Էլիզաբեթ Արդեն» ընկերության համար հեղինակելով «Կանաչ թեյ» բուրմունքը, իսկ 2014թ. «My Burberry»-ն՝ «Burberry» ընկերության համար: