Զարուհի Ղազարյան

Armenian
Intro: 
Զարուհի Ղազարյանը ծնվել է 1911թ-ին Սասունում: Նա մահացել է 2014թ. դեկտեմբերի 16-ին:
Weight: 
7
Related content: 
Story elements: 
Text: 
Զարուհի Ղազարյանը ծնվել է 1911թ-ին Սասունում: Նա մահացել է 2014թ. դեկտեմբերի 16-ին:
Text: 

Զարուհին պատմում էր, որ Սասունում իր ընտանիքն ապրել է երկհարկանի տանը եւ ուներ մոտ 200 ոչխար: Զարուհին եւ նրա մայրը 1915թ-ին Սասունից փախել են Սիրիա, իսկ նրա հայրը սպանվել է կոտորածների ժամանակ: Ամառ էր, եւ նրանք ստիպված էին երեք օր քայլել՝ ողջ մնալու համար խոտ ուտելով: Զարուհին եւ նրա մայրը հասնելով Սիրիա գտել են իրենց բարեկամներին ու ապրել այնտեղ մինչև 1947թ-ը, երբ եկան Հայաստան: Իր կյանքի վերջին տարիները Զարուհի Ղազարյանն ապրել է իր որդու՝ Մուշեղի ընտանիքի հետ Արարատի մարզի Վանաշեն գյուղում: Իր մահից հետո Զարուհու տոհմը շարունակում են երկու երեխաները, վեց թոռները, տասնմեկ ծոռները և մեկ կոռը: 

Image: 
Text: 

Զարուհի Ղազարյանի 63-ամյա հարսը՝ Վարդուհի Ղազարյանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Վարդուհին խնամում էր իր սկեսուրին, ով Հայոց ցեղասպաության ժամանակ փախել է Սասունից: 

Image: 
Text: 

Վարդուհին եւ նրա թոռն ուտելիք են պատրաստում Զարուհի Ղազարյանի համար, ով իր կյանքի վերջին ամիսներին գամված էր անկողնուն: 

Image: 
Text: 

103-ամյա Զարուհի Ղազարյանն իր կյանքի վերջին ամիսներին գամված էր անկողնուն եւ շատ թույլ էր շարժվելու համար: Ղազարյանը մահացել է իր տանը 2014թ. դեկտեմբերի 16-ին: 

Image: 
Text: 

Զարուհու 68-ամյա որդի Մուշեղ Ղազարյանը հիվանդության պատճառով քայլելու խնդիր ունի եւ ժամանակի մեծ մասն անց է կացնում անկողնում: 

Image: 
Text: 

Զարուհի Ղազարյանի տան պատը զարդարող գործեր:

Image: 
Text: 

103-ամյա Զարուհի Ղազարյանը թեյ է խմում անկողնում: 

Image: 
Text: 

63-ամյա Վարդուհի Ղազարյանն ու նրա 7-ամյա թոռ Հակոբ Ղազարյանը՝ իրենց տանը: 

Image: 
Text: 

Վարդուհու 68-ամյա ամուսին Մուշեղ Ղազարյանը:  

Image: 
Text: 

Հայոց ցեղասպանությունը վերապրած 103-ամյա Զարուհի Ղազարյանը՝ կյանքի վերջին ամիսներին անկողնուն գամված:
 

Լուսանկարները՝ Դիանա Մարկոսյանի եւ Կարեն Միրզոյանի  

Author: 
Սասունցի Զարուհու ժառանգներն են երկու երեխաները, վեց թոռները, տասնմեկ ծոռները և մեկ կոռը:
Header image: