«Հայն աշխարհի ժողովուրդների մեջ ունի յուրահատուկ դեր»
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 06/04/2015 - 10:58
Armenian
Intro:
Չկան անկարեւոր պատմություններ, հատկապես, եթե դրանք փրկության պատմություններ են. ամեն գրառում արժանի է ընթերցողի: Ահա փրկության եւս հինգ պատմություն, որոնք ուղարկել են մեր ընթերցողները:
Weight:
-32
Story elements:
Text:
Չկան անկարեւոր պատմություններ, հատկապես, եթե դրանք փրկության պատմություններ են. ամեն գրառում արժանի է ընթերցողի: Ահա փրկության եւս հինգ պատմություն, որոնք ուղարկել են մեր ընթերցողները:
Text:
Անահիտ Պետրոսյան, ԱՄՆ
Ես հպարտ եմ, որ հայ եմ ու որ հայ ազգը՝ հաղթահարելով շատ փորձություններ գոյատեւել է։ Ինձ համար մեծագույն նվաճում է այն, որ ընտանիքս փրկվել է Եղեռնից, ցավոք, մորեղբայրս կորել է փախեփախի ժամանակ։
Մայրիկիս ընտանիքն ապրում էր Կարսի Սոկյուտլու գյուղում: 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ մի բարեգութ թուրք օգնել է մայրիկիս ընտանիքին գաղթել Հայաստան: Մայրիկիս ընտանիքը փորձել է փախչել, բայց, ավաղ, ճանապարհին կորել է մորեղբայրս, պապիկս մահացել է: Մայրս, մորաքույրս եւ ավագ մորեղբայրս ընկել են մանկատուն։
Ամեն դեպքում այդ թուրքն օգնել է մայրիկիս ընտանքին ու ես մեծագույն շնորհակալություն կհայտնեի նրան կամ նրա ժառանգներին եւ կօգնեի ինչով կարող էի։
Պօղոս Բեքարեան, ԱՄԷ
Մեծ հայրս հօր կողմէ 1895թ. Սասունի ջարդերէն ծնողքն սպանուեր են, ինքը՝ 10 տարեկան Միսակը, եղբայրը՝ Յարութիւնը 8 տարեկան, փախեր են եւ հասել են Այնթաբ, որտեղ երկաթագործ աշխատեր է անգլիական ընկերութեան մը մէջ։ Ամուսնացել է եւ ընկերութիւնը գործուղել է Հալէպ նախքան 1915ի ջարդերը։ Իսկ Մեծ մայրս մօրէս կողմէ Ուրֆա ծնած 1900թ. հայ ֆեդայիները շոգեկառքի սնդուկի մը մէջ պահելով հասցուցեր են Հալէպ։ Իր ազգականներէն ոչ ոք չի փրկուեր։ Մեծ մայրս, երկու հօրեղբայրներու հետ ներգաղթեց Հայաստան։ Մեծ մայրս, հարազատներ չունենալով, կ՚ամուսնանայ արաբ քրիստոնեայի մը հետ, կը մահանայ Հալէպ։
Հպարտ եմ իմ ժողովրդի թողած ժառանգութեամբ։ Իմ մեծագոյն նվաճումներէն մէկն է, որ ցեղասպանութեան սերնդի ժառանգորդ ըլլալով եւ օտարութեան մէջ բազում դժուարութիւններ տեսնելով եւ յաղթահարելով՝ մնացեր եմ մաքուր եւ հայրենասէր հայ։
Հակոբ Դավթյան, Հայաստան
Հպարտ եմ նրանով, որ արդեն մի քանի սերունդ կրում եմ այն սերն ու ջերմությունը, այն կարոտը, որ ժառանգել եմ պապերիցս:
Իմ ընտանիքից փրկվել է պապս՝ Վարդան Դավթյանը և իր ընտանիքը: Հետագայում ապրել են Հայաստանում, Որուգվայում, ԱՄՆ-ում: Արաբներն են փրկել իմ նախնիներին:
Գայանե Հովսեփյան, Հայաստան
Պապիկիս ողջ գերդաստանը զինվորագրվել է հայ ժողովրդի պաշտպանությանը: Իմ ընտանիքից փրկվել են պապիկս՝ Ասատուր (Խոդեդան) Ռուբենի Հակոբյանը, քույրը եւ իր հորեղբոր ընտանիքը: Նրանք ապրում էին Արճեշում (Հարճշի): Նրանց օգնել է Ղազար անունով մի աղջիկ, ում ոտքը վնասված էր: Հետո նրանք հաստատվել են Երևանի Շիլաչի թաղամասում:
Արթուր Դալյան (Տալյան), Հայաստան
Ես հպարտ եմ, որ հայ եմ: Կարծում եմ՝ հայն աշխարհի ժողովուրդների մեջ ունի յուրահատուկ դեր. ցրված լինելով ամբողջ աշխարհով՝ հայերը բոլոր ազգերի եւ պետությունների ճակատագրում ունեցել են իրենց դերը: Իմ մեծագույն նվաճումը համարում եմ իմ ստեղծած ընտանիքը, իմ զավակները, որոնք մեծանում են ավանդապահ հայի արժեհամակարգով:
Հայրական պապս՝ Հովհաննես Դալյանը (Տալյան), ապրել է Կոստանդնուպոլսում եւ ջարդի տարիներին փախել է Ֆրանսիա ու հանգրվանել Առլ քաղաքում, նրա հետ է եղել քույրը՝ Վառվառան եւ եղբայրը՝ Սարգիսը: Հետագայում տեղափոխվել են Հունաստան, հետո՝ Բուլղարիա, եւ 30-ականներին՝ Հայաստան:
Վստահաբար, նրանց այդ տարագիր օրերին շատերն են օգնել, պարզապես տեղյակ չեմ այդ պատմություններին: Եթե ճանաչեի օգնողներին խորին երախտագիտությունս կհայտնեի, չէ որ վերջիվերջո դրա շնորհիվ կամ ես, կան իմ ծնողները, իմ ընտանիքը:
Subtitle:
Ընթերցողների պատմություններ
Story number:
3
Header image: