Շուշան Գրիգորյան

Armenian
Weight: 
-49
Related content: 
Story elements: 
Text: 

Ընթերցողի պատմություն. Շուշան Գրիգորյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը

Ցեղասպանությունից հրաշքով փրկվել է մայրական պապս՝ Արամ Կիրակոսի  Եղիազարյանը,  նրա եղբայրը`  Եղիազարը,  եւ  նրանց  մայրը` Հասմիկ  Եղիազարյանը,  մեր  մեծ  տատը:

Նրանք փախել են Վանի նահանգի Բուղասքեսան գյուղից: Մեծ տատս մորս պատմել է, որ այդ գյուղը գտնվում էր ձորաբերանին, բնակեցված էր միայն հայերով: Գյուղի տղամարդիկ հայրենասեր, կռվող այրեր են եղել, օրեր շարունակ դիմադրել են ասկյարներին, սակայն, ի վերջո, հրի ու սրի են մատնել բնակչությանը եւ վերցրել գյուղը: Մեծ տատիս աչքի առաջ սպանել են նրա ամուսնուն, հարազատներին: Հրաշքով փրկված կինն իր երեք զավակների հետ մի քանի օր թաքնվել է խոտերի մեջ, հետո իր նման ողջ մնացած համագյուղացիներով բռնել են գաղթի ճամփան՝ ցերեկները թաքնվելով, գիշերները քայլելով:

Որդիներից ավագը`Արամ Եղիազարյանը (իմ պապը), 5 տարեկան էր, եղբայր Եղիազարը՝ 3: Իսկ ամենափոքրի տարիքն ու անունն անհայտ է. մեծ տատս իրեն հասած արհավիրքից հոգեկան շեղումներ էր ստացել եւ վատ հիշողություն ուներ:

Նրանք համագյուղացիների հետ հասնում են Արաքսի ափ: Դեռ չէին հասցրել անցնել գետը, երբ ասկյարի գնդակից մահանում է մեծ տատիկիս մեջքին կապված իր փոքր տղան: Մեծ տատս՝ որպես մայր, մտահոգվելով մյուս երկու որդիներին փրկելով, արձակում է մեջքի կապը ու որդուն բաց թողնում գետը:

Անցնելով Արաքսը՝ նրանք մի կերպ հասնում են Էջմիածին: Օրեր շարունակ գիշերում են եկեղեցու պատերի տակ: Այդ օրերին Ամերիկյան որբանոցից հավաքում են անօթեւան երեխաներին. որդիներից Եղիազարին տանում են Ամերիկա՝ առանց մոր կարծիքը հարցնելու: Այդպես էլ մինչեւ այսօր տեղեկություն չկա. մայրս տարիներ շարունակ փնտրեց հորեղբորը, բայց ապարդյուն:

Մեծ տատս՝ Հասմիկ Եղիազարյանը, երկրորդ անգամ է ամուսնանում, բայց այդպես էլ զավակ չի ունենում: 

Պապս` Արամ Եղիազարյանը, ապրում է որբանոցում, հետո սովորում է ինչ-որ արհեստագործական ուսումնարանում, որտեղից էլ նրան գործուղում են Մեղրիի պահածոների գործարանում աշխատելու: Այնտեղ էլ հանդիպում է տատիս, ամուսնանում են, ծնվում է մայրս, բայց 1941թ. պատերազմը չի թողնում նրանց երջանկությունը լիակատար լինի, 1943 թվականին Կերչի մատույցներից գալիս է պապիս անհետ կորելու թուղթը:

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Շուշան Գրիգորյանը:

Subtitle: 
«Հրաշքով փրկվել է մեծ տատս՝ երկու տղաների հետ»​
Story number: 
102
Header image: