Նուբար Ալեքսանյան

Armenian
Intro: 
Ձկնորսների հնօրյա աշխարհից, Քոլին Փաուելի պես հայտնիներին լավագույնս բացահայտող դիմանկարներից մինչեւ թուրքական Յալովայի նրբիրան ձիթենիների վավերագրում. Նուբար Ալեքսանյանի լուսանկարները միաժամանակ նուրբ են ու ընդգրկուն՝ լույսի եւ ստվերի մեղմ ու անխռով փոխգործություն, որ հազվադեպ հանդիպող վայելք է։
Weight: 
-164
Related content: 
Story elements: 
Text: 
Ձկնորսների հնօրյա աշխարհից, Քոլին Փաուելի պես հայտնիներին լավագույնս բացահայտող դիմանկարներից մինչեւ թուրքական Յալովայի նրբիրան ձիթենիների վավերագրում. Նուբար Ալեքսանյանի լուսանկարները միաժամանակ նուրբ են ու ընդգրկուն՝ լույսի եւ ստվերի մեղմ ու անխռով փոխգործություն, որ հազվադեպ հանդիպող վայելք է։
Text: 
Ալեքսանյանը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Ուորսեսթեր քաղաքում, մինչ վավերագրական լուսանկարչության ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը դառնալը սովորել է Բոստոնի համալսարանում։ Նրա աշխատանքները հրապարակվել են աշխարհի առաջատար պարբերականներում, ներառյալ՝ Life Magazine, The New York Times Magazine, Time, Newsweek, GEO, Fortune եւ շատ այլ պարբերականներ։ Նա մի շարք անհատական ցուցահանդեսներ է ունեցել, այդ թվում ՝ Քորքորան (Corcoran Gallery of Art), Բըրդեն (Burden Gallery) պատկերասրահներում, Ուոքըր արվեստի կենտրոնում (Walker Art Center)։   

 

Նուբարն այժմ կնոջ՝ Ռեբեկայի հետ ապրում է Մասաչուսեթս նահանգի Գլաուսեսթեր քաղաքում։ Նրանց դուստրը՝ Էբբին, բնակվում է հարեւան Ուալթհամում, որտեղ սովորում է Բրանդեյս համալսարանի Քաղաքականության եւ մենեջմենթի Հելլեր դպրոցում։ Ընտանիքից եւ աշխատանքից դուրս՝ Նուբարի ամենամեծ ձգտումը ձկնորսությունն է. թերեւս, հանգստի հանգրվան` իր կյանքի մյուս հատվածների անդադրում ընթացքում։  
 
Պարզ հարցեր եւ լռության սպիներ
 
Հայ ընտանիքների նման, Ալեքսանյաններն էլ երբեք չեն քննարկել Հայոց ցեղասպանությունը։ «Իմ տատերն ու պապերը երբեք չեն խոսել այդ մասին ծնողներիս հետ, ծնողներս երբեք չեն խոսել այդ մասին ինձ հետ, ես էլ երբեք դստերս հետ չեմ խոսել այդ մասին», ասում է Նուբարը։

Սակայն ամեն բան փոխվեց մի օր՝ 2011-ի հոկտեմբերին, երբ դուստրը՝ հորական կողմից հայ Էբբին մի պարզ հարց տվեց նրան՝ «Հայրիկ, կգա՞ս հետս Հայաստան»։

Այդ հարցի հետեւանքը «Լռության սպիներն» են։ Արդեն հինգ տարի է՝ Նուբարը եւ Էբբին աշխատում են լիամետրաժ վավերագրական ֆիլմի վրա, որի ներկայիս անվանումն է «Լռության սպիներ. Հայոց ցեղասպանությունից երեք սերունդ անց»։ Ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2016թ. դեկտեմբերին։ 
Image: 
Text: 

                                             Նուբար Ալեքսանյանը դստեր՝ Էբբիի հետ

Չորս տարբեր գյուղերի բնակիչները հանդիպում են ԱՄՆ-ում
 
Նուբարի ընտանիքի աշխարհագրությունն ինքնին զարմանալի է. նրա տատերից ու պապերից յուրաքանչյուրը ծագումով տարբեր գյուղերից են։ 
 
Նուբարի մորական տատը Վարդուհի Սերաբյան Անդրանիկյանը ծնվել եւ մեծացել է Թուրքիայում, Կոստանդնուպոլսի հարեւանությամբ գտնվող Յալովա նահանգի չորս հայկական գյուղերից մեկում։ 12 տարեկանում նա ամուսնացել է հացթուխի հետ եւ երեք դուստր ունեցել։ 1917թ. ականատես է դարձել իր ընտանիքի անդամների մեծ մասի կոտորածին. ողջ են մնացել միայն կրտսեր եղբայրը եւ երեք դուստրերը, որոնց մեկ գիշերով գաղտնի ապաստանել է բարի թուրք հարեւանը։ Հաջորդ իսկ օրը նրանց Յալովայից արտաքսել են Հալեպ՝ մոտ 600կմ մահաբեր երթի: Ենթարկվելով սարսափելի փորձությունների եւ բարբարոսությունների՝ Վարդուհին ճանապարհին կորցրել է եղբոր հետքը եւ ստիպված թողել իր հիվանդ դստրերին ճամփեզրին՝ մահվան շեմին: Նա ընդամենը 18 տարեկան էր:
 
Այդուհանդերձ, Վարդուհին հասնում է Հալեպ: Նուբարը ենթադրում է, որ նա հացթուխի համազգեստ էր հագել, քանի որ քաղաքում մահվան դատապարտված կանանց շարքի միջով քայլելիս մի թուրք բժիշկ մոտեցել էր նրան եւ հարցրել՝ արդյոք կարողանու՞մ է պատրաստել:

Երկու տարով նա դարձավ այդ ընտանիքի խոհարարը, եւ 1919թ. նույն թուրք բժիշկը գումար տվեց նրան՝ ԱՄՆ հասնելու համար: Նա նաեւ Վարդուհուն մետաքսե մի գորգ տվեց, որպեսզի վաճառի եւ մի քիչ փող ունենա:

Հուզիչ էր, որ Վարդուհու մեկնելուց առաջ բժիշկն ասաց, որ նա կարող է ամեն պահի վերադառնալ եւ թղթի մի կտոր տվեց նրան, որի վրա գրված էր, թե ինչպես կարելի է իրեն գտնել: Ի վերջո, Վարդուհին հասավ Մասաչուսեթս նահանգի Ուորսեսթեր քաղաք, որտեղ, մասամբ Ալեքսանյանի պապիկ Բեդրոսի ամուսնության շնորհիվ, ընդարձակ հայկական համայնք կար:
 
Նուբարի մորական պապ Բեդրոս Թորոսյանը ծնվել է 1887թ., մեծացել պատմական Հայաստանի Խարբերդ համայնքի Թադեմ գյուղի հարեւանությամբ կառուցված գերմանական մանկատանը: «Մինչեւ 15 տարեկանը Թորոսյանը գերմանական մանկատանն էր ապրում եւ ատաղձագործի արհեստ սովորում», - պատմում է Նուբարը: Նրան հաջողվեց փախչել երկրից եւ գնալ Ֆրանսիա, հետագայում՝ Արգենտինա եւ, վերջապես, 1916թ. Մասսաչուսեթս նահանգի Ուորսեսթեր քաղաք:
 
Բեդրոսը եւ Վարդուհին ամուսնացել են Մասսաչուսեթսում եւ երեք երեխա ունեցել՝ Նուբար, Ալիս եւ Ռոուզ Թորոսյանները: Ցավոք, Վարդուհին մահացավ, երբ Նուբարն ընդամենը 3 տարեկան էր, այդ պատճառով նա այդպես էլ չհասցրեց մոր հետ քննարկել վերջինիս վերապրած Հայոց ցեղասպանությունը: 

 

Image: 
Text: 

 Նուբարի մորական տատն ու պապը՝ Վարդուհի Սերաբյան Անդրանիկյանը եւ Պետրոս Թորոսյանը  

Նուբարի հորական պապ Բարսեղ Ալեքսանյանը ծնվել է 1881թ. Շենթիլում՝ կրկին Խարբերդ, եւ հասել է ԱՄՆ 1898թ.՝ 17 տարեկանում: Հորական տատը՝ Վարդեր (Ռոուզ) Գոշդիգյանը, 20 տարեկանում մազապուրծ փախել է 1896թ. Համիդյան ջարդերից: Վավերագրական ֆիլմի նկարահանումների ընթացքում Նուբարը եւ Էբբին այցելել են նրա գյուղ՝ Հուսեյնիկ եւ գտել հենց այն հողամասը, որտեղ նա մեծացել էր: «Ֆիլմում ես 3 տարի անց վերադառնում եմ այնտեղ եւ փորձում եմ գնել նրա հողը՝ որպես ընդվզում, այն կրկին հայկական դարձնելու համար»,- պատմում է Նուբարը:  

Image: 
Text: 

    Նուբարի հորական տատն ու պապը՝ Բարսեղ Ալեքսանյանը եւ Վարդեր (Ռոուզ) Գոշդիգյանը

Վավերագրում՝ երախտագիտությամբ 
 
Որքան էլ տարօրինակ է, «արմատներին վերադառնալու» դարաշրջանում Նուբարը նման մտադրություն չուներ, մինչեւ այն օրը, երբ դուստրը պարզ ու ճակատագրական հարց տվեց: «Որպես ֆոտոլրագրող ես ճանապարհորդել եմ ավելի քան 30 երկրներում, բայց երբեք չեմ ցանկացել այցելել Հայաստան: Ես ինձ միշտ ամերիկացի էի զգում, - ասում է Նուբարը,- մեծացել եմ լրիվ հայկական ընտանիքում, հայկական մշակույթի մեջ, առաջին լեզուս հայերենն էր… բայց ես ոչինչ չգիտեի հայ լինելու մասին»: 
 
Չնայած Նուբարը լուսանկարների արդեն 5 հրատարակված ժողովածու ունի, նա հավատում է, որ «Լռության սպիներն» իր մեծագույն նվաճումն է լինելու: Եվ մինչ 5 տարի սիրով արված աշխատանքն իրականացվում է, Նուբարը նաեւ շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր օգնեցին իր ընտանիքին փրկվել տարիներ առաջ. «Ես անչափ շնորհակալ եմ թուրք բժշկին, ով փրկեց իմ տատիկին, եւ գերմանացի միսիոներներին, ովքեր մեծացրին իմ պապիկին մանկատանը՝ տալով նրան արհեստ եւ ապագա»: 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: 

Subtitle: 
Վավերագրելով անցյալը՝ «Լռության սպիներ»
Story number: 
226
Header image: