Ջեմմա Շիրինյան
Ընթերցողի պատմություն. Ջեմմա Շիրինյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը |
Իմ նախնիներից փրկվել են պապս` Մնացական Կակոյի Վարդանյանը եւ նրա եղբայրը` Ազիզ Կակոյի Վարդանյանը: Մի աղետալի օր Կարսում Նունիկ մայրիկը, փրկելու հույսով, եղբայրներին Օսան տատիկի եւ Սերո քրոջ հետ սայլերով ուղարկել է դժոխային ճամփորդության: Տեղահանվելու ժամանակ փրկվել են միայն Մնացականն ու Ազիզը:

Հրաշքով հասնելով Լենինական (այժմ՝ Գյումրի)՝ Մնացականն ստիպված եղբորը թողել է տեղի անգլիական մանկատանը, իսկ ինքը հաստատվել Երեւանում: Մնացականն առանց որեւէ մեկի օգնության անցել է աշխատանքի Երեւանի Սարդարի այգում՝ որպես բանվոր, դրան զուգահեռ ընդունվել գիշերօթիկ դպրոց: Կարճ ժամանակ անց տուն է վարձել եւ եղբորն իր մոտ բերել:

Ինձ համար շատ կարեւոր խորհուրդ ունեն իմ հայկական արմատները. հպարտ եմ, որ հայ եմ, որ ապրում եմ իմ հայրենիքում, որ ունեցել եմ այնպիսի նախնիներ, ում մասին պատմում եմ եկող սերնդին:
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Ջեմմա Շիրինյանը: |
