Submitted by A.Yeghiazaryan on Wed, 05/20/2015 - 15:51
Մենք ապրիլի 23-25-ը ձեզ էինք ներկայացնում (անգլերենով) Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցի հիշատակման միջոցառումների մասին լուրեր ամբողջ աշխարհից, մասնավորապես՝ Երեւանից, Փարիզից, Բեռլինից, Բուենոս Այրեսից եւ Մոսկվայից: Այստեղ առանձնացրել ենք լավագույն ռեպորտաժները, հարցազրույցներն ու լուսանկարները: Այսպիսի լրահոս չեք գտնի որեւէ տեղ, մանավանդ՝ գուցե աչքովդ ընկնեն ձեր լուսանկարներն ու գրառումները:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 05/04/2015 - 14:33
Ինչպե՞ս է մի ազգ պատշաճ կերպով ոգեկոչում մի սարսափելի իրադարձություն, որը դեռեւս անհամաձայնության կայծեր է առաջացնում այն հարցի շուրջ, թե արդյո՞ք այն տեղի է ունեցել։ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների համար զարմանալիորեն ճշգրիտ մի կարգախոս էր ընտրվել. «Ես հիշում եմ եւ պահանջում»։
Submitted by A.Yeghiazaryan on Sun, 04/19/2015 - 19:52
«Պապը հավատավոր քրիստոնյա է. նա ասել է, որ քրիստոնյան չի կարող ճշմարտախոս չլինել, եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոսքում նա հավատարիմ մնաց այդ պնդմանը»,- ասում է Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
Submitted by A.Yeghiazaryan on Sat, 04/18/2015 - 20:58
Ստամբուլի օդանավակայանում զբոսաշրջիկները մեխանիկորեն մեկնում են անձնագրերը ոստիկանին, որը պատուհանի հետեւից ուշադիր իրենց է զննում: Նրա ռետինե կնիքը սեզամի դուռն է, որը բացվում է դեպի երկրի հարավային կողմերի արեւոտ լողափերը: Բայց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, որ մյուսների պես կանգնած են հերթում, միայնակ չեն եկել Թուրքիա. վախը սողոսկել է նրանց ճամպրուկների մեջ:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 04/13/2015 - 23:32
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանելով «ցեղասպանություն»։ Հռոմի Պապը դիմեց Վատիկան ժամանած հազարավոր և բազմազգ հավատացյալներին, որոնց թվում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հայոց եկեղեցիների կաթողիկոսները՝ նշելով, որ վտանգավոր է անցյալի մասին լռելը, հատկապես՝ այսպիսի արյունոտ անցյալի։