Submitted by A.Yeghiazaryan on Tue, 09/15/2015 - 07:03
Լոս Անջելեսում ու Նյու Յորքում բնակվող Անիտա Վոգելը FOX լրատվական ալիքի մեծ վաստակ ունեցող թղթակից է, որտեղ աշխատում է 2001 թվականից: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Փենսիլվանիայի հեռարձակողների ասոցիացիայի մրցանակին՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, Էդվարդ Ռ. Մյուրոյի անվան մրցանակին, ինչպես նաեւ տարածաշրջանային «Էմմի» մրցանակին՝ «Լավագույն լրատվական թողարկում» անվանակարգում: Արժե հատկապես նշել, որ Վոգելը «Golden Mike» մրցանակի է արժանացել «Հրատապ լուրերի լավագույն լուսաբանում» անվանակարգում՝ Nevada Caucuses նախընտրական միջոցառման ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ իր բացառիկ հարցազրույցի համար: «Ես չգիտեմ՝ արդյոք ինձ երբեւէ կպատահի՞ առավել հետաքրքիր հարցազրույց»,- ասում է Վոգելը:
Հայտնի հեռուստալրագրողը՝ իր ընտանիքի «թաքնված հայերի» մասին
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 08/28/2015 - 09:15
«Forbes»-ը նրան համարում է «համացանցի կառավարիչ», երկու տարի անընդմեջ նրան ընդգրկել է «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ, իսկ 2013 թվականին ամերիկյան «Wired» ամսագիրը նրան անվանել է «նորարարության չեմպիոն»:
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 07/16/2015 - 09:09
«Որտե՞ղ են մանդելաները,- հարցնում է Էդուարդ Ջերեջյանը,- ես ոչ մի Նելսոն Մանդելա չեմ տեսնում Թուրքիայում։ Ես չեմ տեսնում ոչ մի Նելսոն Մանդելա Ադրբեջանում։ Ես չեմ տեսնում ոչ մի Նելսոն Մանդելա Հայաստանում։ Մենք նրա նման մեկի կարիքն ունենք։ Հայաստանի համար մեծագույն մարտահրավերն այժմ հարեւանների հետ հաշտության գալն է»։ Եթե որեւէ մեկը կարող է նման հարցադրում անել՝ Ջերեջյանն է։
ԱՄՆ հայտնի դիվանագետը՝ ցեղասպանությունը վերապրածի որդին
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 03/13/2015 - 15:07
100 տարի առաջ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած մարդկանց խիզախության շնորհիվ փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն իրենց մեջ ուժ գտան առաջ շարժվելու եւ նկատելի հետք թողեցին աշխարհում։ Անցած 100 տարում հայերը բազում եւ բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերի ընդամենը մի քանի անուն, որոնք իրենց նվաճումներով պարտական են նաեւ այն անհատների բարի կամքին, ովքեր մեկ դար առաջ ստանձնեցին հայ ազգի փրկարարի առաքելությունը։
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 02/01/2016 - 08:23
«Թոնի» եւ «Էմմի» մրցանակների կրկնակի դափնեկիր դերասանուհի Անդրեա Մարտինը միշտ ինքն է եղել իր կյանքի տերը՝ անկախ, զվարճալի, հավակնոտ ու շատ հայտնի. Մեն նահանգի Պորտլենդ քաղաքում ավագ դպրոցի ավարտական պարահանդեսի թագուհին, կանադական «SCTV» կատակերգական շոուի սիրված անդամներից մեկը եւ յուրօրինակ կատակերգական տաղանդով օժտված կին։
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 04/08/2016 - 20:38
«Ես չեմ միանա հեղափոխությանը, քանի դեռ չեմ կարող պարել»,- ասում է նա` վերաձեւակերպելով Էմմա Գոլդմանի խոսքերը: Վահեի երկար, սպիտակ հյուսքերը, ականջօղերն ու մորուսը նրան դարձնում են հայկական աշխարհի ամենաճանաչելի դեմքերից:
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 12/10/2015 - 10:47
Բանաստեղծ, հուշագրող եւ գիտնական Փիթեր Բալաքյանը բանաստեղծությունների յոթ հատորի, չորս գրքի եւ մի քանի համատեղ թարգմանության հեղինակ է։ 1997թ. տպագրված նրա «Ճակատագրի սեւ շունը» (Black Dog of Fate) բեսթսելլերն արժանացել է հուշագրության ասպարեզում «PEN/Albrand» մրցանակի եւ համարվում է ամերիկահայերի երիտասարդ սերնդին սեփական արմատների վերաբացահայտմանն ուղղորդող լավագույն գործերից մեկը։
Հաջողակ գրողը՝ իր տատիկի անգնահատելի պարգեւի մասին
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 10/19/2015 - 13:53
Որպես «System of a Down» (SOAD) ռոք խմբի առաջատար վոկալիստ՝ Սերժ Թանկյանն իր միջազգային հռչակն ի նպաստ է դրել Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու գործին՝ ինչպես իր ստեղծագործությունների, այնպես էլ բոլոր հնարավոր այլ հարթակների միջոցով։
Submitted by global_publisher on Mon, 03/09/2015 - 14:49
Երբ առաջացավ համաշխարհային մարդասիրական մրցանակ սահմանելու գաղափարը, մենք որոշեցինք անհրաժեշտ ոգեշնչումը փնտրել Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմություններում:
Պատմություններից հատկապես մեկը չափազանց հուզիչ էր:
Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանը մի դեռատի աղջնակ էր, ով ականատես եղավ եւ իր մաշկի վրա զգաց Եղեռնի սարսափելի հետևանքներն ու հաղթահարեց ցեղասպանության տարիների անողոքությունները: Հետագայում նա հերոսական քայլ է անում՝ փախչում է գերությունից ու կարողանում մեկնել Ամերիկա՝ սկսելով նոր կյանք:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 01/11/2016 - 14:37
Եռանդուն Դավիթ Յանը բոլոր առումներով տաղանդավոր մարդ է։ Ծնվել է Երեւանում հայ մորից ու չինացի հորից եւ 47 տարեկանում հասցրել է կառուցել տեխնոլոգիական կայսրություն (ABBYY), մշակել առաջին շարժական համակարգիչը երիտասարդների համար (Cybiko), ստեղծել ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսի կառավարման նորարարական համակարգ (iiko) եւ առցանց վճարումների հարթակ (Platius), Մոսկվայում բացել արտ-սրճարան ու չորս ակումբ, Երեւանում հիմնել կրթական հիմնադրամ («Այբ» դպրոցը), գիրք գրել («Այժմ ուտում եմ այն, ինչ ցանկանում եմ»), տուն նախագծել, ֆիզիկայի ու մաթեմատիկայի գծով ստանալ գիտական աստիճան, նկարահանվել հեռուս