Feature

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԵՐԻ ՄԵՋ Է

Հեղինակ՝ Քրիստոֆեր Ադամյան
 
Image: 
Armenian

Ցնցող տեսարանների վարպետը

Լինելով Հոլիվուդի ամենահաջողակ կինո- եւ հեռուստատեսային պրոդյուսերներից ու ժամանցային ոլորտի գործադիր ղեկավարներից մեկը՝ Հովարդ Ղազանջյանը մասնակցել է բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերից մի քանիսի ստեղծմանը, ներառյալ՝ «Ինդիանա Ջոնս եւ Կորուսյալ Տապանի ասպատակները» (Indiana Jones and the Raiders of the Lost Ark) ֆիլմը եւ «Աստղային պատերազմեր» շարքի դասական՝ «Ջեդայի վերադարձը» (Return of the Jedi) դրվագը։ Յոթ տարի լինելով «Lucasfilms Ltd.» ընկերության արտադրության գծով փոխնախագահ՝ նա ղեկավարել է նաեւ «Աստղային պատերազմներ» շարքի հինգերորդ՝ «Կայսրությ

Image: 
Armenian

Ամենազվարճալի կինը

«Թոնի» եւ «Էմմի» մրցանակների կրկնակի դափնեկիր դերասանուհի Անդրեա Մարտինը միշտ ինքն է եղել իր կյանքի տերը՝ անկախ, զվարճալի, հավակնոտ ու շատ հայտնի. Մեն նահանգի Պորտլենդ քաղաքում ավագ դպրոցի ավարտական պարահանդեսի թագուհին, կանադական «SCTV» կատակերգական շոուի սիրված անդամներից մեկը եւ յուրօրինակ կատակերգական տաղանդով օժտված կին։

Image: 
Armenian

«Ձգտեք առավելագույնի»

Image: 
Armenian

Եզդի ժողովրդի աղետը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիան ՄԱԿ-ն ընդունել է 1948թ. դեկտեմբերի 9-ին։ Այսօր, Հայոց ցեղասպանությունից 100 եւ հռչակագրի ընդունումից 67 տարի անց, ԻԼԻՊ-ի կողմից ռազմակալված տարածքներում տեղի է ունենում իսկական ցեղասպանություն։
 

Image: 
Armenian

Ազգանվան կարեվորությունը

Դժվար է կառավարել բիզնես, երբ քո ենթակայության տակ գրեթե 1000 հոգի կա, բայց Մարկ Հոպլամազյանը հաջողում է։ Արդեն տաս տարի է նա ղեկավարում է աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ցանցերից մեկը՝ «Hyatt Hotels Corporation»-ը, որը 573 հյուրանոց ունի աշխարհի 5 մայրցամաքի 58 երկրներում։

Image: 
Armenian

Հայերը երախտապարտ են Մերձավոր Արեվելքին

Հոկտեմբերի 28-ին Near East Foundation-ի (NEF,Մերձավոր Արեւելքի հիմնադրամ)՝ Նյու Յորքում տեղի ունեցած հարյուրամյա հոբելյանին 100 LIVES-ը եւ NEF-ը հայտարարել են համատեղ կրթաթոշակային ֆոնդի ստեղծման մասին, որն օժանդակելու է արաբական Մերձավոր Արեւելքում դժվար կացության մեջ հայտնված 100 երեխայի։ Համատեղ նախաձեռնությունը նպատակ ունի համաշխարհային հայության անունից երախտագիտություն հայտնել Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ ապաստան ու սնունդն են տրամադրել Հայոց ցեղասպանության ընթացքում տեղահանված գաղթականներին։

Image: 
Armenian

Սերժ Թանկյանն ու իր առաքելությունը

Որպես «System of a Down» (SOAD) ռոք խմբի առաջատար վոկալիստ՝ Սերժ Թանկյանն իր միջազգային հռչակն ի նպաստ է դրել Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու գործին՝ ինչպես իր ստեղծագործությունների, այնպես էլ բոլոր հնարավոր այլ հարթակների միջոցով։

Image: 
Armenian
Subscribe to RSS - Feature