Մարիամ Սահակյան
«Շատ փոքր էի, որ մանրամասներ հիշեմ», - ասում է Մարիամը: Նրա ծնողներն աշխատել են մի հարուստ քուրդ ընտանիքի համար, որը Հայոց ցեղասպանության ժամանակ թաքցրել է նրանց: 1920-ականներին նույն ընտանիքն օգնեց նրանց փախչել Սիրիա: 1946թ-ին Մարիամի ընտանիքը Սիրիայից տեղափոխվեց Հայաստան: Այժմ Սահակյանն ապրում է Այգավան գյուղում՝ Հայաստանի Արարատի մարզում: Մարիամն ունի 10 երեխա, 29 թոռ, 26 ծոռ եւ 27 կոռ:

100-ամյա Մարիամ Սահակյանն իր տանը Այգավանում (Հայաստան): Սահակյանը մոր հետ փախել է Սիրիա՝ փրկվելով կոտորածից: Նա ասում է, որ մի քուրդ ընտանիք օգնել է նրանց հասնել Սիրիա:

Մարիամի եւ նրա ամուսնու լուսանկարն ընտանեկան արխիվից:

Ընտանիքի անդամներից մեկն օգնում է Մարիամին վեր կենալ անկողնուց:

Մարիամն իր բարեկամի հետ իրենց տանը:

Հայոց ցեղասպանության մասին Սահակյանը շատ քիչ բան է հիշում, բայց հիշում է՝ ինչպես փախան Սիրիա:

Մարիամի հարսն օգնում է նրան կապել գլխաշորը:

Մարիամի որդի Առաքելը զանգահարում է ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր ապրում են Հայաստանի տարբեր քաղաքներում, որպեսզի մասնակցեն լուսանկարահանմանը: Ահա նա զանգահարել է բարեկամներից մեկին:

100-ամյա Մարիամ Սահակյանն իր տանը:

Սահակյանների ընտանիքը պատրաստվում է լուսանկարվել Այգավանում գտնվող իրենց տան բակում:

Ընտանեկան լուսանկարը պատրաստ է՝ Մարիամ Սահակյանը տուն է վերադառնում:

100-ամյա Մարիամ Սահակյանը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից է, հիմա ընտանիքի հետ բնակվում է Հայաստանում:
Լուսանկարները՝ Դիանա Մարկոսյանի եւ Կարեն Միրզոյանի
