Culture Diaspora

Ելենա Հարակիձյան

Հայտնի երաժշտական պրոդյուսեր Ելենա Հարակիձյանն աշխատում է դասական երաժշտության անվանի ներկայացուցիչների հետ։ Նա «Օպերա ապրիորի» երաժշտական փառատոնի, ինչպես նաեւ մանկական ուղեղային կաթվածով՝ ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաների աջակցության «Վեր կաց ու քայլիր» բարեգործական ծրագրի հիմնադիրն է։ Հայաստանում հասցրել է լինել ընդամենը երկու անգամ, սակայն պատմական հայրենիքի կերպարը Ելենան ինքն իր համար գծագրում էր դեռ մանկուց՝ բանաստեղծություններ գրելով Արարատ լեռան մասին։ Անցյալ տարի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ելենան մոսկովյան մեկ բեմում հավաքեց աշխարհի առաջատար օպերա

Image: 
Armenian

Ավո Ուվեզյան

Երեւի թե նա երջանիկ մարդ է: Դա առաջին բանն էր, ինչի մասին մտածեցի` նրա ձեռքն առաջին անգամ սեղմելով: Մարդը գրեթե 90 տարեկան է, բայց շարունակում է ճամփորդել մայրցամաքներով, խոնարհվել հեղինակավոր բեմերից` իրեն ծափահարող բազմահազար մարդկանց առջեւ, հաճոյախոսել իրեն գրեթե սիրահարված շքեղ կանանց եւ լսել իր անունը կրող արտադրանքի երկրպագուների հիացական կարծիքները: Եվ ամենակարեւորը` նա հիշելու շատ բան ունի: Իրադարձություններով հարուստ իր կյանքում նա հանդիպել է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան ու Ռեյ Չարլզը, Արամ Խաչատրյանն ու Օսկար Փիթերսոնը, Ջորջ Բուշն ու Ռեզա շահ Փահլավին, Ֆիդել Կաստ
Image: 
Armenian

«Բացել ակոս»

«Մենք շատ երկար ենք միասին ապրել այս հողերի վրա, մենք ընդհանուր հիշողություն ունենք: Այդ ընդհանուր հիշողությունը բաժանել ենք մենաձայնային հիշողությունների: Մենք, ամեն մեկս, նվագում ենք միայն մեր ճանաչած ակորդները: Մի՞թե չենք կարող մեր ընդհանուր հիշողությունը վերակառուցել` մենախոսությունը երկխոսության վերածելով...

Image: 
Armenian

Հայաստանը՝ գզրոցում

Հայաստան ունենալ մի գզրոցում. ահա, թե ինչ մտահղացում են ունեցել երիտասարդ, բազմաժանր արտիստներ Աննան եւ Կամիյը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը յուրովի հիշատակելու համար։

«Մենք անպայման ուզում էինք մասնակիցը դառնալ մի շարժման, մի պահի, որը շատ կարեւոր էր մեզ համար, ինչպես եւ բոլոր հայերի, ու հարգանքի տուրք մատուցել մեր ակունքներին, մեր ընտանիքին եւ մեր մշակույթին՝ Հայաստանի, բայց հատկապես՝ մեր ընտանիքի մշակույթին»,- ասում է 21-ամյա Աննան։

Image: 
Armenian
Subscribe to RSS - Culture Diaspora