Diaspora

Սեզեդե Թերզյան

Սեզեդե Թերզյանը ծնվել է 1981թ. Գերմանիայի Նորդենհամ փոքր ափամերձ քաղաքում: Թատերական արվեստին հմտացել է Բեռլինի Էրնստ Բուշ դերասանական արվեստի քոլեջում: Նա գերմանական «Բեռլին» եւ «Մաքսիմ Գորկի» թատրոնների հիմնական դերասանական կազմում է ընգրկված: 2005թ. Բեռլինի «Այգենրայխ» փոքր թատրոնի համահիմնադիրն է: 2010թ. գլխավոր դերակատարումներով հանդես է եկել Նուրկան Էրպուլատի «Lö Bal Almanya» եւ «Verrücktes Blut» (Խենթ արյուն) պիեսներում: 2011թ. Theater heute (Թատրոնն այսօր) ամսագրի կողմից առաջադրվեց՝ որպես տարվա դերասանուհի: 

Image: 
Armenian

Բալթի զավակները

Հայաստանի ու հայերի մասին առաջին անգամ հորս մի գործընկերոջից լսեցի: Նրա ազգանունը Բալթյան էր (եւ դեռ է): Հայրս բացատրում էր, որ դա «Բալթի որդու» պես մի բան է նշանակում: Ես ապշել էի մի ամբողջ տոհմի ու ծագման չորս տառի մեջ խտացնելու հնարավորության վրա: Այն ժամանակ ես դեռ փոքր էի ու նրանց՝ Բալթի այդ փառահեղ զավակներին, պատկերացնում էի հզոր վիկինգ մարդկանց տեսքով՝ երկար, խարտյաշ մազերով: Ես անգամ մտածում էի, թե բոլոր ազգանունները պետք է այս մեկի նման լինեն, ու մի փոքր հիասթափված էի սեփական ազգանունիցս՝ այդքան էլ հերոսական չէր թվում Էրբետտա՝ «փոքր խոտաբույս», կոչվելը: 

Image: 
Armenian

«Այլեվս երբեք»

«Այլեւս երբեք» (Never again) մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ պայքարի խորհրդանիշ դարձած պատմական այս բառերը պատկանում են Քեն Խաչիկյանի գրչին: 30-40 տարի առաջ նա խոսում էր Երկիր մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց շուրթերով: Արեւմտյան Հայաստանից գաղթածների ժառանգ Քեն Խաչիկյանը եղել է Ռիչարդ Նիքսոնի օգնականը եւ Ռոնալդ Ռեյգանի ելույթների գլխավոր հեղինակը (speechwriter):

Image: 
Armenian

«Մարդկանց մեծամասնությունը լավն է»

Պատկերացրեք՝ մի դար է անցել-տեւել մինչեւ ձեր ընտանիքի անդամները կարողացել են վերամիավորվել։ Հարազատներ, որոնց երկար ժամանակ մահացած ես համարել անսպասելիորեն կապ են հաստատում ձեզ հետ։ Ահա, թե ինչ տեղի ունեցավ տաղանդավոր ինժեներ Հայգ Դոլաբջյանի կյանքում, ով այսօր խորհրդատվական մի ընկերություն է աշխատեցնում Մյունխենում։ Իր հոր պես նա մեծացել է հավատալով, որ նա եւ իր հարազատ եղբայրներն ու քույրերը միակն էին, ում վիճակված էր այդքան անսովոր անուն կրել, իսկ գերմանացիների համար՝ հատկապես դժվար արտասանվող։  

Image: 
Armenian

Նկարչուհու դիմանկար. Սիլվինա Տեր-Մկրտչյան

Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասի ծանրաբեռնված երթեւեկությունը մութն ընկնելուն պես աստիճանաբար մեռնում է։ Արվեստանոցի մեծ պատուհաններն արտացոլում են 40-ամյա մի կնոջ պատկեր՝ աչքերն իր համակարգչի էկրանին սեւեռած։   

Image: 
Armenian

ՄԱՆԱՆԱ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ. «ՆԵՐԵԼՆ ՈՒԺԻ ՆՇԱՆ Է»

Ինձ թվում է՝ հանուն ապագա սերունդների, հանուն երկրի անհրաժեշտ է պայմանավորվելու տարբերակ գտնել հարեւանների հետ. Թուրքիայի հետ, առավել եւս, որ տնտեսական հարաբերությունները փաստացիորեն արդեն երկար տարիներ գոյություն ունեն, անհրաժեշտ է սկսել շփումն Ադրբեջանի հետ։ Պետք է ավելի շատ վստահել միմյանց եւ զիջումների գնալ։ Այսօրվա Հայաստանում «վստահություն» բառը ժողովրդականություն չի վայելում, այն թուլության նշան է համարվում։ Իսկ ես կարծում եմ, որ վստահությունն ու ներելն ուժի նշան են։ 

Image: 
Armenian

Գոռ Նահապետյան. «Հոգով ես Հայաստանում եմ»

Հոգով ես Հայաստանում եմ ապրում, սրտով՝ Ռուսաստանում։ Հայրենիքս կարոտելու ժամանակ չունեմ. այնտեղ հաճախ եմ լինում, մասնակցում եմ երկրի զարգացմանն առնչվող բազմաթիվ նախագծերի։ Ինձ թվում է, որ յուրաքանչյուր հայի պարտքն է ամեն ինչ անել երկիրն ավելի լավը դարձնելու համար։

Հայերի առաձնահատկություններից մեկը ցանկացած իրավիճակին հարմարվելն է։ Պատմությունը մեզ դա է սովորեցրել։ Մենք կարողանում ենք գոյատեւել դժվարին պայմաններում, միշտ պատրաստ ենք բաստուրման փաթաթել լավաշի մեջ եւ երկար ճամփա ընկնել։

Image: 
Armenian

Ես առանց Հայաստանի երկար չեմ դիմանում

Հայտնի գրող Քրիս Բոհջալյանը հրաժարվել է իր համաշխարհային բեսթսելեր դարձած «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի շարունակությունը գրելու գաղափարից: Հայոց ցեղասպանության թեմային նվիրված այս ստեղծագործությունն արել է իր գործը: Այժմ հեղինակը ցանկանում է գրել ոչ թե հայերի ողբերգության, այլ նրանց վերածննդի մասին:  
 
Image: 
Armenian

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ

Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, այս պատճառով ինձ տանն եմ զգում եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում: Մեր ընտանիքում միշտ երկու լեզվով են խոսել՝ հեշտությամբ մի լեզվից մյուսն անցնելով: 

Image: 
Armenian

Pages

Subscribe to RSS - Diaspora