Video

Ելենա Հարակիձյան

Հայտնի երաժշտական պրոդյուսեր Ելենա Հարակիձյանն աշխատում է դասական երաժշտության անվանի ներկայացուցիչների հետ։ Նա «Օպերա ապրիորի» երաժշտական փառատոնի, ինչպես նաեւ մանկական ուղեղային կաթվածով՝ ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաների աջակցության «Վեր կաց ու քայլիր» բարեգործական ծրագրի հիմնադիրն է։ Հայաստանում հասցրել է լինել ընդամենը երկու անգամ, սակայն պատմական հայրենիքի կերպարը Ելենան ինքն իր համար գծագրում էր դեռ մանկուց՝ բանաստեղծություններ գրելով Արարատ լեռան մասին։ Անցյալ տարի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ելենան մոսկովյան մեկ բեմում հավաքեց աշխարհի առաջատար օպերա

Image: 
Armenian

«Փրկության քարտեզ»

«Փրկության քարտեզ» վավերագրական ֆիլմում ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը քայլում է Հայոց ցեղասպանության հինգ հերոսուհի փրկիչների ուղիներով։ Սեփական անձը վտանգելով՝ այս մարդիկ օգնության ձեռք մեկնեցին հայ որբերին ու գաղթականներին եւ փրկեցին հազարավոր կյանքեր։ Ներկայացնում ենք հինգ դրվագ այս լիամետրաժ վավերագրությունից։

Image: 
Armenian

Գայանե Բրեիովա. «Հայերն ինձ ուժ են տալիս»

Մոսկվան նվաճելու եմ եկել 1994 թվականին։ 19 տարեկան էի, մեկուկես տարեկան երեխան՝ գրկիս։ Ամեն ինչ այսպես էր սկսվել. Երեւանում ավարտել էի դպրոցը, ամուսնացել եւ տեղափոխվել Չեխոսլովակիա։ Ամուսինս նկարիչ էր, ստեղծագործում եւ ցուցադրվում էր այնտեղ։ Հետագայում բաժանվեցինք, եւ ես հայտնվեցի Մոսկվայում։ Եկա այստեղ, քանի որ ներքուստ պատրաստ չէի Երեւան գնալ։

Երեւանում չես կարող բարեկամիդ կամ ծանոթիդ ասել. «Դա քեզ չի վերաբերում։ Լռիր եւ ավելորդ հարցեր մի տուր»։

Image: 
Armenian

Շարժելով հիշողությունը

Ուոլթ Դիսնեյը մի անգամ ասել է, որ անիմացիան առաջարկում է պատմություն պատմելու եւ տեսողական զվարճանքի մի տարբերակ, որը կարող է ինֆորմացիոն եւ հաճելի լինել աշխարհի ցանկացած մասում ապրող ցանկացած տարիքի մարդու համար:

Image: 
Armenian

ԳԱԳԻԿ ՌՈՒՇԱՆՅԱՆ

Ինձ համար խոստովանանքն ու աղոթքն այն նկարներն են, որ ստեղծում եմ: Իմ հավատքն ու Աստծո իմացության ճանապարհը գեղանկարչությունն է: Մի փիլիսոփա այդպես էլ ասել է. հայտնի չէ, թե ինչն է առաջնային եղել՝ հավատքը, թե արվեստը: Հստակ հիշում եմ այն օրը, երբ որոշեցի նկարիչ դառնալ: Ութերորդ դասարանում էի: Մեզ տարել էին Մատենադարան՝ հին ձեռագրերի պահպանման կենտրոն: Ես տեսա հայկական մանրանկարներն ու գոռացի. «Ուզում եմ նկարել»: Զգացի սերունդների էներգիան: Կարծես թե այդ մանրանկարներում Աստվածն էր ներկա:

Image: 
Armenian

ՄԱՆԱՆԱ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ. «ՆԵՐԵԼՆ ՈՒԺԻ ՆՇԱՆ Է»

Ինձ թվում է՝ հանուն ապագա սերունդների, հանուն երկրի անհրաժեշտ է պայմանավորվելու տարբերակ գտնել հարեւանների հետ. Թուրքիայի հետ, առավել եւս, որ տնտեսական հարաբերությունները փաստացիորեն արդեն երկար տարիներ գոյություն ունեն, անհրաժեշտ է սկսել շփումն Ադրբեջանի հետ։ Պետք է ավելի շատ վստահել միմյանց եւ զիջումների գնալ։ Այսօրվա Հայաստանում «վստահություն» բառը ժողովրդականություն չի վայելում, այն թուլության նշան է համարվում։ Իսկ ես կարծում եմ, որ վստահությունն ու ներելն ուժի նշան են։ 

Image: 
Armenian
Subscribe to RSS - Video