Submitted by A.Yeghiazaryan on Thu, 09/03/2015 - 10:17
«Եթե ցեղասպանության ժամանակ Դանիել մեծ պապիկը չփրկվեր, մենք ընդհանրապես չէինք լինի: Նրա փրկությունը մեր կյանքն է»,- ասում է հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 09/01/2015 - 09:41
«Ես ձմռանը հայկական եկեղեցում էի երգում, իսկ ամռանը՝ սիրիական։ Այսօր, երբ ինձ հարցնում են իմ ինքնության մասին, ես պատասխանում եմ. երգը, խոսքերը եւ երազանքները»
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 08/28/2015 - 09:15
«Forbes»-ը նրան համարում է «համացանցի կառավարիչ», երկու տարի անընդմեջ նրան ընդգրկել է «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ, իսկ 2013 թվականին ամերիկյան «Wired» ամսագիրը նրան անվանել է «նորարարության չեմպիոն»:
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 08/26/2015 - 10:08
«Ռուստամգեդուկը պապիս գյուղն էր, բայց երբեմն ինձ թվում է, թե ինքս ծնվել, մեծացել եմ այնտեղ: Պապս իր հիշողությունները շատ խնամքով մեզ կտակեց ու թեեւ իրատես մարդ էր, երեխայի պես հավատում էր, որ մի օր իր թոռները կվերադառնան հայրենի բնօրրան»,- ասում է գեղանկարիչ Գոռ Ավետիսյանը: Նրա պապը՝ Միհրան Ավետիսյանը, 1915թ. գաղթել էր Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մանազկերտ գավառակի Ռուստամգեդուկ (այժմ՝ Ռստամ) գյուղից:
«Այդ գույները, մթնոլորտը, պապիս կերպարը, իր երկրից իր հետ բերած հուշերն ինձ դարձրին նկարիչ»
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 08/17/2015 - 09:04
Նավահանգստային քաղաքի՝ պատմությամբ լի մի պողոտայի ամենաբանուկ անկյուններից մեկում գտնվում է Խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ պայքարի ազգային ինստիտուտի շենքը: Հինգերորդ հարկի սպիտակ պատերով, լուսանկարներով եւ արգենտինական դրոշի հանդիսավոր ներկայությամբ մի սենյակում աշխատում է ինստիտուտի ղեկավարը: Իր կյանքի վրա խոր հետք թողած ընտանեկան պատմության հետեւանքով Պեդրո Մուրադյանը կարեւոր դեր է խաղացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող արգենտինական օրենքի ընդունման հարցում:
Մի ամբողջ կյանք՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 08/12/2015 - 14:34
Սուր, մահ, անապատ, փախուստ, կացարան, որբանոց, նավ, նոր կյանք, մի լուսանկար, սեր, երկու զավակ, դաշնամուր, գրքեր, թվեր, ոսկյա շքանշաններ, պատվոգրեր... Մի հայ ընտանիք, որին հաջողվեց փախչել սարսափելի ոճրագործություններից, կյանքը նորից սկսել, հաջողության հասնել:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 08/10/2015 - 14:32
Հայրը նրան Անդրանիկ էր կոչել՝ ի պատիվ Մանուկյանների ընտանիքի նահապետի, որը հռչակավոր զորավար Անդրանիկի ֆիդայիներից էր։ Բայց նա ավելի լայն ճանաչում ունի իր երկրորդ՝ Անդրե անունով, իսկ նրա երկրպագուներն իրենց սիրելի հեռուստահաղորդավարին մտերմիկ անվանում են Դեդե։ Առինքնող ժպիտը, վառվռուն կանաչ աչքերն ու ինտրիգների նկատմամբ սերն այս բացառիկ դաշնակահարին ու կոմպոզիտորին թույլ են տվել իր կայուն տեղը զբաղեցնել ֆրանսիական մեդիայում։ 58 տարեկանում արդեն պապիկ դարձած Անդրե Մանուկյանն իր ժամանակն անցկացնում Շամոնիի առանձնատանն ու Փարիզում, որտեղ էլ աշխատում է։ Նա զտարյուն հայ է՝ զարմանալիորեն առանց տխրության։
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 08/10/2015 - 09:40
Տիգրան Կույումջյանի կենսագրությունը նման է անսկիզբ ու անվերջ լաբիրինթոսի, որում մարդ կուզեր կորչել: Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի նախկին ղեկավար, հանրագիտարանային գիտելիքների տեր ու չարաճճի հայացքով ամերիկահայ այս գիտնականն անհագ ճանապարհորդի հոգի ունի:
Հայագետը, ում մեծագույն բավականություն է պատճառում հատկապես ուսանողներին դասավանդելն ու ուղղորդելը
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 08/03/2015 - 11:38
«Չէր կարող պատահականություն լինել այն, որ ես Սեզեդե անունն եմ կրում,- ասում է նա՝ կայծն աչքերի մեջ,- այնքան կատարյալ կերպով նկարագրում է իմ կյանքի ուղին. «Սեզեդե» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «բարձրացրու ձայնդ»»:
Արամ Թերզյանի կյանքի պատմությունը թոռնուհու՝ Սեզեդեի մեկնությամբ
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 07/24/2015 - 10:02
Քիփ Հակոբյանը վաղ տարիքից գիտի քրտնաջան աշխատանքի արժեքը: Նա ամառներն անց էր կացնում իր հորեղբայր Սոքի ֆերմայում՝ Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, որտեղ հաստատվել էին Սոքի ծնողները՝ դարասկզբին արտագաղթելով Արեւմտյան Հայաստանից: