Submitted by A.Yeghiazaryan on Mon, 04/20/2015 - 16:32
Եպրաքսյա Բարսեղյան-Գեւորգյանը ծնվել է 1914թ. ապրիլի 23-ին, Կարսի նահանգի Լալոյի Մավրակ գյուղում։ Եպրաքսյան Հայոց ցեղասպանությունից փրկվել է մոր եւ երկու եղբայրների հետ միասին։ Նրա հորը սպանել են թուրքերը։
Կարսեցի Եպրաքսյան այժմ ապրում է Արմավիրում: Ունի 8 երեխա, 16 թոռ, 29 ծոռ եւ 7 կոռ:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 04/20/2015 - 16:11
Մարիամ Սահակյանը 100 տարեկան դարձավ 2015թ. հունվարին: Ծնվել է Սասունում (ներկայիս Թուրքիայի Բաթման նահանգ): Նա փրկվել է քրդերի շնորհիվ, որ օգնել են նրա ընտանիքին:
Սասունցի Մարիամը բազմազավակ մայր է ու տատ. 10 երեխա, 29 թոռ, 26 ծոռ եւ 27 կոռ
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 04/20/2015 - 15:40
103-ամյա Կնյազ Շիրինյանն Ալաշկերտի գյուղերից է (այժմ՝ Էլեշկիրտ, հյուսիս-արևելյան Թուրքիա): Նա իր ծնողների՝ Աբրահամի և Խանումի, առաջնեկն է: 1918թ-ին ընտանիքը փախչել է հայրենի գյուղից և անցել Արաքս գետը:
Ալաշկերտցի Կնյազի տոհմածառի ճյուղերն են 6 երեխաները, 16 թոռները, 27 ծոռները և մեկ կոռը:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 04/20/2015 - 14:56
Օվսաննան ծնվել է 1915թ-ին, նրա ծննդյան օրն ու վայրն անհայտ է: Նա միայն գիտի, որ իր ընտանիքը ժամանակին ապրել է Ստամբուլի մոտակայքում գտնվող մի գյուղում:
Օվսաննան ապրում է Լենուղի գյուղում՝ 5 երեխաների, 15 թոռան եւ 16 ծոռան հետ
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 04/20/2015 - 14:28
Հայոց ցեղասպանությունը վերապրած Հռիփսիմե Հաջի Սարգսյանը ծնվել է Արևմտյան Անատոլիայի Քյութահիա նահանգի Թավշանլի գյուղում: Հռիփսիմեն պատմում էր, որ վաղ առավոտ էր, երբ հրացաններով զինված թուրքերը թակեցին իրենց դուռը:
Նա ունի երկու երեխա, վեց թոռ, տասներեք ծոռ եւ չորս կոռ