Submitted by A.Yeghiazaryan on Mon, 07/20/2015 - 09:17
«Իմ մեծ ընտանիքում «Հայաստան» բառը եղել է ամենանվիրականը: Մենք ասես մեծանում էինք այդ բառի գրկում: Դա մի բառ էր, որն իր մեջ պարփակել էր կյանքը՝ իր ամբողջ էությամբ,- ասում է ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին,- ամեն անգամ Հայաստան գալով ես նորոգվում եմ, իմ հայրենիքն ամեն անգամ ինձ ավելի է ուժեղացնում: Որպես հայ դերասանուհի՝ ինձ համար չափազանց կարեւոր է նաեւ, որ ես հայերեն խաղալու հնարավորություն ունենամ, ու Հայաստան գալն ինձ համար նաեւ իմ մայրենիի մեջ ապրելու բացառիկ առիթ է»։
Հայաստանը հրաշալի երիտասարդություն ունի, եթե նրանց թեւ տանք, մեր թռիչքն այլեւս անկասելի կլինի
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 07/16/2015 - 09:09
«Որտե՞ղ են մանդելաները,- հարցնում է Էդուարդ Ջերեջյանը,- ես ոչ մի Նելսոն Մանդելա չեմ տեսնում Թուրքիայում։ Ես չեմ տեսնում ոչ մի Նելսոն Մանդելա Ադրբեջանում։ Ես չեմ տեսնում ոչ մի Նելսոն Մանդելա Հայաստանում։ Մենք նրա նման մեկի կարիքն ունենք։ Հայաստանի համար մեծագույն մարտահրավերն այժմ հարեւանների հետ հաշտության գալն է»։ Եթե որեւէ մեկը կարող է նման հարցադրում անել՝ Ջերեջյանն է։
ԱՄՆ հայտնի դիվանագետը՝ ցեղասպանությունը վերապրածի որդին
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 07/14/2015 - 09:10
«Հայրս քչախոս մարդ էր։ Բայց երբեմն պատմում էր իր երիտասարդ տարիների մասին՝ ընթացքում հազիվ զսպելով արցունքները։ Երեխա ժամանակ հասկանում էի, որ կա-չկա՝ մի վատ բան է պատահել»,- Հայգ Դոլաբջյանը հոր կյանքի մանրամասներն է ներկայացնում, որոնց մասին իմացել է շատ տարիներ անց։
Հայրս այդպես էլ չկարողացավ վերագտնել իր ներքին խաղաղությունը
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 07/07/2015 - 13:18
«Ինչպես երգում ասվում է. «Ռուսաստանում չկա ընտանիք, ուր չի հիշվում իր սեփական հերոսը», այդպես էլ Հայաստանում, ասես, չկա մի ընտանիք, որի վրա չի անդրադարձել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ ի՞նչ կարող ենք անել։ Ոչինչ։ Միայն հիշել»,-ասում է Դոստոեւսկու ռուսական միության փոխնախագահ Կարեն Ստեփանյանը:
«Մանրուքներն անասելի կարեւոր են: Մի կրկնեք իմ սխալները. հարցրեք մեծերին ու գրի առեք»
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 07/06/2015 - 14:11
Ռոդոսթո-Բուխարեստ-Գյումրի-Երեւան. դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի ընտանիքն այս ճանապարհն է անցել: Երեք կին՝ երեք ճակատագիր կորուստներով ու զրկանքներով լի:
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 06/30/2015 - 12:21
Արժեթղթերի TerraNova Partners LP մասնավոր ներդրումային ֆիրմայի համահիմնադիր եւ ղեկավար գործընկեր Վահան Քոլոլյանը Կանադայի առաջատար բիզնեսմեններից է։ Համահիմնադրել է նաեւ Mosaic Institute-ը. այն «մտածիր ու գործիր» սկզբունքով առաջնորդվող կենտրոն է , որի նպատակն աշխարհով մեկ խաղաղության հաստատումն ու կոնֆլիկտների լուծումն է։
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 06/22/2015 - 13:29
Ֆրանսիայում հայտնի ֆեմինիստ, «Revue des Deux Mondes» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանն իր հորական տատիկի մահվանից քսանմեկ տարի անց իր վեպով կրկին կյանք է տալիս այն «օտարուհուն», որը վերապրել է անպատմելի իրողություններ: