Submitted by A.Yeghiazaryan on Wed, 06/17/2015 - 10:04
«Մեծ ողբերգություն է այն, ինչը վերապրել է իմ ժողովուրդը, ինչը վերապրել է իմ ընտանիքը, մարդիկ, ում բախտ եմ ունեցել տեսնել կենդանության օրոք, մարդիկ, ում ճանաչում ու սիրում եմ, ինչպիսին մեծ տատիկս էր: Մեծ անարդարություն կա այն իրողության մեջ, որ անգամ խոշոր երկրները, որոնք իրենց ժողովրդավար են անվանում, չեն ճանաչել այս փաստը: Իսկ քանի դեռ չարիքը չարիք չի կոչվել, միշտ վտանգ կա, որ այն կկրկնվի»:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 06/15/2015 - 10:45
Հայտնի ռոք երաժիշտ Դերեկ Շերինյանը երբ հերթական հարցազրույցի ընթացքում թղթապանակից հանեց մի լուսանկար, չէր պատկերացնում, որ այն մեկ դար առաջ իրարից բաժանված մոր եւ աղջկա ճակատագրի պատմությունն է կրում: Նրանք արդեն չկան, բայց հարյուր տարի առաջ արված այդ լուսանկարը հատեց նրանց ճակատագրերը:
Ռոք երաժիշտը հարյուր տարի անց գտավ իր ազգականներին
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 06/10/2015 - 10:19
Ուրուգվայի Մոնտեվիդեոյի նավահանգստում է գտնվում Տուրիզմի եւ սպորտի նախարարության շենքը: Երկրորդ հարկում կա մի առանձնասենյակ, որտեղ հանդիսավոր կախված է Ուրուգվայի դրոշը, պատերին` զանազան լուսանկարներ, ծաղիկների մի փունջ իր բույրն է տարածում սենյակում, դեպի նավահանգիստը նայող պատուհանի դիմաց մի գրասեղան է՝ թղթապանակներով եւ թղթերով լի: Սա Լիլիամ Քեչիչյանի աշխատասենյակն է՝ պայքարող, ժպտերես մի հայուհի, Տուրիզմի եւ սպորտի ներկայիս նախարար: Նրա արտահայտիչ աչքերի խորքում գոյատեւման, հաստատակամության եւ աշխատասիրության ընտանեկան պատմությունն է, որն իր դրոշմն է թողել նրա անձնական կյանքի եւ քաղաքական կարիերայի վրա:
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 06/04/2015 - 10:58
Չկան անկարեւոր պատմություններ, հատկապես, եթե դրանք փրկության պատմություններ են. ամեն գրառում արժանի է ընթերցողի: Ահա փրկության եւս հինգ պատմություն, որոնք ուղարկել են մեր ընթերցողները:
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 05/27/2015 - 10:50
Չկան անկարեւոր պատմություններ, հատկապես, եթե դրանք փրկության պատմություններ են. ամեն գրառում արժանի է ընթերցողի: Ահա փրկության եւս հինգ պատմություն, որոնք ուղարկել են մեր ընթերցողները:
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 04/30/2015 - 09:03
Չկան անկարեւոր պատմություններ, հատկապես, եթե դրանք փրկության ու վերապրումի մասին են. ամեն գրառում արժանի է ընթերցողի: Ահա փրկության հինգ պատմություն, որոնք ուղարկել են մեր ընթերցողները:
Մեր ընթերցողները գրում են իրենց փրկության պատմությունները
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 04/21/2015 - 21:08
Ահարոն Մանուկյանը ծնվել է 1914թ. մարտի 20-ին Վանի վիլայեթի Կենդանանց գյուղում։ Ահարոնն ընդամենը մեկ տարեկան էր, երբ իր ընտանիքը ստիպված էր լքել տունը։ Նա չի հիշում այդ օրերը, սակայն նրա մայրը՝ Մարիամը, պատմել է, որ նրան հաջողվել է փախնել երեք տղաների՝ Ահարոնի, Մելիքսեթի եւ Վահրամի հետ միասին։
Նրա տոհմը շարունակում են 4 երեխաները, 6 թոռներն ու 11 ծոռները