Submitted by A.Yeghiazaryan on Sun, 01/24/2016 - 16:59
Կոմիտասի անունը հայտնի է լավ երաժշտության յուրաքանչյուր սիրահարի, սակայն հայերն իրենց լավագույնս դրսեւորում են ոչ միայն դասական ժանրերում։ Մենք կազմել ենք ամբողջ աշխարհի ամենազիլ հայ ռոք երաժիշտների մեր ցանկը. ռոք միացրեք ու վայելեք։
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 11/24/2015 - 16:04
Ամեն օր մենք անցնում ենք քաղաքի արձանների կողքով: Մեր աչքերը վաղուց սովորել են այդ տեսարաններին։ Սակայն երբ մենք ենք նայում դրանց, միշտ չէ, որ զգում ենք նրանց պատասխան հայացքները։ Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչպես է հուշարձանը տեսնում ձեզ։ Մենք երեւանյան զբոսանքի վերցրեցինք մեր տեսաձայնագրող դրոնը եւ մի քանի նկարահանումներ արեցինք՝ հնարավորինս մոտ հայտնվելով հուշարձանների աչքերին։ Ահա, թե ինչ տեսանք։
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 10/26/2015 - 14:11
Բրիտանացիները կարող են իրենցը համարել ջինը, ամերիկացիները՝ բուրբոնը: Իսկ կա՞ն խմիչքներ, որ կարող են համարվել հայկական: Հայերն այնքան վաղուց են ասպարեզում, որ դժվար է վստահ լինել. որոշ հանրահայտ խմիչքներ, ինչպիսիք են գինին ու գարեջուրը, չի բացառվում անգամ հայաստանյան ծագում ունենան: Պատմական արձանագրությունները եւ վերջին հայտնագործությունները վկայում են, որ դրանք հազարամյակներով արտադրվել են Հայաստանում:
Submitted by global_publisher_JR on Thu, 10/15/2015 - 14:08
Հայկական մանրանկարները հայկական ազգային մշակույթի յուրահատուկ օրինակներ են: Հայկական գրքային մանրանկարչությունը, որի մի քանի նմուշ հասնում է ընդհուպ մինչեւ 6-րդ դարը, գլխավորապես հայտնի է իր գունագեղությամբ ու ոճական բազմազանությամբ։ Հայկական մանրանկարներին բնորոշ է նաեւ հարուստ զարդանկարումը։ Գեղարվեստական ու պատմական արժեք լինելուց բացի, հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմության ուսումնասիրության համար։
Submitted by global_publisher_JR on Mon, 09/28/2015 - 12:13
Ասում են, թե հազար կիլոմետրանոց ճամփորդությունն սկսվում է մեկ քայլից: Երեւանից դեպի Տաթեւի վանք՝ Հայաստանի հարավարեւելյան հատված, յուրաքանչյուր քայլը դիտարժան կադր է: Տաթեւը Հայաստանի ամենահրապուրիչ տեսարժան վայրերից է: Վանքին կարելի է հասնել Հալիձոր գյուղից «ՏաԹեւեր» (Տաթեւի թեւեր) օդային ճանապարհով, որն ընդգրկված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, որպես աշխարհի «ամենաերկար հետադարձելի ճոպանուղի»: Դեպի Տաթեւ ուղեւորությունը նույնքան հիասքանչ է, որքան նշանակետը: Երեւանից մեկնեք լուսաբացից մեկ ժամ առաջ, որպեսզի դիմավորեք Արարատյան դաշտավայրի լուսապայծառ առավոտը: Եւ սա դեռ սկիզբն է.
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 08/04/2015 - 14:07
Սուդանում կամ Հնդկաստանում առօրյա զբոսանքի ընթացքում ամենաքիչը կսպասեիք տեսնել հայկական գողտրիկ մի եկեղեցի, բայց իրականում դրա հավանականությունը չափազանց մեծ է։ Ահա, թե ինչու։
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 05/28/2015 - 17:48
Արքայական տաճարներ, քարերի խորհրդավոր դասավորություններ, ջրվեժների տակ թաքնված քարայրեր, փառավոր ռազմի դաշտեր, արդի արվեստի գանձարաններ եւ ճոպանուղի։ Հայաստանը ցնցող ու հրաշքներով լի մի երկիր է։ Ամեն բան տեսած ճանապարհորդն անգամ կպապանձվի այս հիասքանչ տեսարաններից։ Միացեք մեր ճամփորդությանը եւ համոզվեք ինքներդ։
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 05/12/2015 - 09:19
Ինչպե՞ս ճանաչել հայկական խաչքարը, ի՞նչ են խորհրդանշում հայկական դրոշի կարմիր-կապույտ-ծիրանագույնը, ինչո՞ւ են հայերը նուռ սիրում եւ ո՞վ կարող է կարդալ խազերը։ Ահա, Հայաստանին հատուկ պատկերների մի շարք.