Submitted by A.Yeghiazaryan on Fri, 08/28/2015 - 07:09
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մի թուրք որբ տղայի, նաեւ նրա սերունդներին ասել, որ իրենց պապը երախտապարտ էր ու օգնեց իմ մեծ տատիկին՝ Եվգինեին եւ փրկեց նրան ու նրա երեխաներին: Ես ուզում եմ, որ նրա ժառանգներն իմանան այս մասին, որ իրենց պապն օգնել է իմ տատիկին գաղթել եւ փրկել իր սերունդը»,- գրում է Նունե Պետրոսյանը:
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 08/13/2015 - 09:55
«Վանի մասին պատմությունները մեր տանն այնքան շատ էին, որ ես 5-6 տարեկանում կարծում էի, թե մենք ժամանակավոր ենք ապրում Երեւանում եւ անպայման վերադառնալու ենք Վան»,- գրում է Աստղիկ Արարքցյանը:
«Վանի մասին այնքան շատ էր խոսվում մեր տանը, որ ես մտածում էի՝ մենք ժամանակավոր ենք Երեվանում եվ անպայման վերադառնալու ենք Վան»
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 08/06/2015 - 11:46
Տատիկս տիգրանակերտցի Հասմիկ Ավագյան-Մելքումյանն է: Ցավոք, նա արդեն չկա ու այլեւս չեմ կարողանա շատ կարեւոր եւ հետաքրքիր փաստեր իմանալ նրանց փրկության պատմության մասին, բայց ուզում եմ կիսվել այն ամենով, ինչ հասցրեցի իմանալ:
«Տատիկս 2 տարեկանում փախեփախի ժամանակ սայլից ընկել է, ընտանիքն էլ սկզբում չի նկատել նրա բացակայությունը»
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 07/16/2015 - 15:01
«Գիտակցում եմ, որ աշխարհի եզակի ազգերից մեկի ներկայացուցիչն եմ, որ մենք տեսել ենք Եղեռնի, բայց կարողացել ենք ուժ գտնել եւ գոյատեւել. hպարտ եմ իմ ազգի տոկունությամբ եւ վերածննդի ուժով: Ցեղասպանությունից փրկվել են պապիկս, տատիկս եւ պապիկիս հորաքույրը: Պապիկս փախել է գնդակահարությունից, տատիկս եւ պապիկիս հորաքույրը գաղթել են Վրաստան»,- գրում է Լարիսա Աֆանդյանը:
«Նա իր հետ է վերցնում միայն այն զարդերը, որոնք պապիկս նվիրել էր ամուսնության օրը»