100 Famous Armenians

Աննա Տեր-Վարդանյան. ԱՄՆ Ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը

«Նա երբեք, երբեք չդադարեց ծառայել մինչեւ նրա մահվան օրը»,- Ուիլմա Վոթ, Ռազմաօդային Ուժերի բրիգադիր-գեներալ (պաշտոնաթող)

Armenian

Հովհաննես Ադամյան. գունավոր հեռուստատեսության նախահայրը

Ով է նա

Հովհաննես Ադամյանը հեղինակն է այն առաջնային տեխնոլոգիայի, որն ընկած է գունավոր հեռուստատեսության ստեղծման հիմքում։ Ճարտարագետ-գյուտարարը կյանքի ընթացքում հեղինակել է բազմաթիվ հայտնագործություններ։

Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում (Ադրբեջան), ապա տեղափոխվել Եվրոպա՝ շարունակելով ուսումը Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Գերմանիայում։ Այնտեղ նա մասնագիտացել է ճարտարագիտության ասպարեզում՝ հետագայում սկսելով իր գործունեությունն իրբեւ գյուտարար։

Armenian

Ջորջ Ավագյան. ջազ-ինդուստրիայի հայտնին

«… Ինչ-որ իմաստով, ձայնագրության ոլորտում կյանքիս եզակի ամենակարեւոր գործն այն էր, որ ես ոլորտի շեշտադրումը տեղափոխեցի որակյալ ալբոմների կողմը, որ մնայուն էին, այլ ոչ թե հիթերի, որոնք գալիս, գնում եւ մոռացվում էին»

Ով է նա

Ջորջ Ավագյանը երաժշտության ասպարեզի բացառիկ հաջողակ պրոդյուսեր է, եւ հայտնի` որպես ամերիկյան ջազ-ինդուստրիայի հայտնիներից մեկը։

Armenian

Ռուբեն Մամուլյան. կինոյի եվ թատրոնի ռեժիսոր

«Իբրեւ կինոռեժիսոր՝ Մամուլյանն ինքնուս հանճար էր», – Ալիս Բիրնի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

Ով է նա

Ռուբեն Մամուլյան կինոռեժիսորն ստեղծագործել է այն ժամանակահատվածում, որը «կինոյի ոսկեդար» պիտի կոչվեր։ Նա մշտապես առաջ էր մղում կինոարտադրությունը՝ նոր տեխնիկական միջոցներով փոխելով ֆիլմերի նկարահանման ձեւերն ու մեթոդները։

Armenian

Լութեր Ջորջ Սիմջյան. բանկոմատի գյուտարարը

«Շատերը նրան կոչում էին երկրորդ Թոմաս Էդիսոն», - Ռիչարդ Սնայդեր

Ով է նա
 

Լութեր Ջորջ Սիմջյանը  գյուտարար էր, ավելի քան 200 արտոնագրերի եւ բազմաթիվ սարքերի հեղինակ, որոնցից ամենատարածվածներն են բանկոմատը եւ հեռահուշարարը։

Armenian

Ուդի Հրանտ Քենքուլյան. ուդահար

Ով է նա
 
Հրանտ Քենքուլյանը, որն առավելապես հայտնի է Ուդի Հրանտ մականվամբ, վիրտուոզ ուդահար էր (ուդն արեւելյան լարավոր-կսմիթային նվագարան է)։ Նրա ժամանակակից մեկնաբանություններն ու կատարողական ոճը հարատեւ ազդեցություն են թողել ուդահարների հետագա սերունդների վրա։ 
 
Armenian

Ռիչարդ Դոնչյան. արժեթղթերի շուկայի նորարար

«Ոչ ոք դեռ չի կարողացել ցույց տալ ինձ մաթեմատիկական բարդ հավասարում, որն ունակ է կանխագուշակելու՝ շուկայի միտումն աճո՞ղ է, նվազո՞ղ, թե՞ հորիզոնական»։
Ով է նա
 
Ռիչարդ Դոնչյանը ծնվել է 1905թ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ապրանքային առեւտրի միտումների վերաբերյալ նրա հիմնարար վերլուծությունները նրան դարձրել են մինչ այժմ կիրառվող մեթոդների հիմնադիրը։
 
Armenian

Աշխեն Հովակիմյան (Ագնես Հուակիմ). Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծողը

Ով է նա
 
Աշխեն Հովակիմյանը, ով հայտնի է նաեւ Ագնես Հուակիմ անվամբ, ծնվել է 1800-ականների կեսերին, Սինգապուրի հայկական ընտանիքներից մեկում։ Կյանքի ընթացքում դարձել է հայտնի այգեգործ եւ ստեղծել մի ծաղկատեսակ, որն ի վերջո դառնալու էր Սինգապուրի ազգային խորհրդանիշներից մեկը։ 
 
Armenian

Pages

Subscribe to RSS - 100 Famous Armenians