100 Famous Armenians

Հովարդ Ղազանջյան. կինոպրոդյուսեր

«Ես նրան [Ջորջ Լուքասին] ներկայացրի Ֆրենսիս Կոպոլային. մնացածը պատմություն է»

Ով է նա

Հովարդ Ղազանջյանը հայտնի կինոպրոդյուսեր է։ Նրա մասնակցությամբ են ստեղծվել բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերից երեքը՝ «Աստղային պատերազմների» շարքից «Կայսրության հակահարվածը» եւ «Ջեդայի վերադարձը», ինչպես նաեւ Ինդիանա Ջոնսի շարքի «Կորուսյալ Տապանի ասպատակները»։                                                                          

Armenian

Ջիակոմո Լուիջի Չամիչյան. գիտնական

«Անջրդի հողերում արդյունաբերական համայնքներ կծագեն, որ ծուխ ու ծխնելույզ չեն ունենա։ Գործարանների վրա ապակե խողովակների անտառներ կտարածվեն, եւ ամենուր վեր կխոյանան ապակե շենքեր, իսկ դրանց ներսում կընթանան ֆոտոքիմիական պրոցեսներ, որոնք մինչ օրս բացառապես բույսերի անթափանց գաղտնիքն էին… Եվ երբ հեռու ապագայում քարածխի պաշարները լիովին սպառվեն, քաղաքակրթությունը դրանից չի ընկրկի, քանի որ կյանքն ու քաղաքակրթությունը կգոյատեւեն այնքան, որքան կփայլի արեւը»

Armenian

Վիտորիա Աղանուր. բանաստեղծուհի

«Ես իմ մեջ զարգացրել եմ բաց տարածությունների ծարավ, արեւի տենչ, մշուշների սարսափ ու սոսկում եմ բոլոր տեսակի սահմանափակումներից»

Ով է նա
 

Վիտորիա Աղանուրն իտալահայ բանաստեղծուհի էր, որի գործերը նրան դասում են Իտալիայի նշանավորագույն կին գրողների շարքը։

Armenian

Անդրե Աղասի. թենիսի աստղ

«Սովորական ծանր աշխատանքին ոչինչ չի կարող փոխարինել»

Ով է նա
 

Անդրե Աղասին բոլոր ժամանակների խոշորագույն թենիսիստներից մեկն է։ BBC-ն նրան նկարագրում է որպես «սպորտի պատմության մեջ երեւի թե մեծագույն համաշխարհային աստղը»։ Նա «Ոսկե սաղավարտի» առաջին մրցանակակիր տղամարդ թենիսիստն է, որը տարբեր տարիների հաղթել է Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերը, Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի Համաշխարհային չեմպիոնատի ֆինալում եւ Օլիմպիական խաղերում։

Armenian

Ալենուշ Տերյան. Իրանի առաջին կին աստղագետ եվ աստղաֆիզիկոս

«Նա միշտ ասում էր, որ դստեր անունն արեգակ է, իսկ որդունը՝ լուսին»,- հիշում է Տերյանի նախկին ուսանողը

Ով է նա

Ալենուշ Տերյանը կոչվել է «իրանական աստղագիտության մայր» եւ եղել Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը։ 1964թ. նա դարձել է Իրանի առաջին կին պրոֆեսորը ֆիզիկայի ոլորտում։

Armenian

Արմեն Ալչյան. տնտեսագետ, «UCLA-ի ավանդույթի» հիմնադիր

«Մասնավոր սեփականության իրավունքը չի հակասում մարդու իրավունքներին։ Դա ինքնին մարդու իրավունք է… Սա հիմք է ստեղծում մասնավոր սեփականության ուժեղ իրավունքի վրա հիմնված համակարգը գերադասելու համար։ Մասնավոր սեփականության իրավունքը պաշտպանում է անձի ազատությունը»
 

Ով է նա

Armenian

Լարի Կակոսյան. աշխարհի խոշորագույն արտ-դիլերը

«Իմ պատկերասրահում արեւը մայր չի մտնում»

 

Ով է նա

Լարի Կակոսյանն աշխարհահռչակ Gagosian Galleries-ի (Կակոսյան պատկերասրահներ)՝ աշխարհի արվեստի մայրաքաղաքներում գործող ցուցասրահների ցանցի տերն է։ Նա հայտնի է իբրեւ աշխարհի թիվ մեկ արտ-դիլեր՝ տնօրինելով Պաբլո Պիկասոյի պես արվեստագետների կարողությունն ու զբաղվելով արդի մի շարք տաղանդավոր նկարիչների առաջխաղացմամբ։ Իր պատկերասրահներից ստացվող տարեկան շահույթը կազմում է մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար։

Armenian

Անդրանիկ Օզանյան. հռչակավոր զորավար

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի համար՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար»։
 

Ով է նա

Armenian

Հրանտ Դինք. լրագրող, մարդու իրավունքների ակտիվիստ

 
«Ես մարտահրավեր եմ նետում պատմության ընդունված տարբերակին, քանի որ սեւ ու սպիտակ չեմ գրում։ Մարդիկ այստեղ սովոր են սեւ ու սպիտակին, դրա համար էլ ապշում են, երբ այլ երանգներ են հայտնաբերում»
 

Ով է նա

Armenian

Pages

Subscribe to RSS - 100 Famous Armenians