Submitted by A.Yeghiazaryan on Thu, 03/26/2015 - 09:44
Շերը բոլոր ժամանակների ձայնագրությունների ամենամեծաքանակ վաճառք ունեցած կատարողներից է, սակայն դրանից բացի եղել է Բրոդվեյի աստղ, հեռուստատեսության և կինոյի դերասան։
Ծագումը
Շերը ծնվել և մեծացել է Կալիֆորնիայում։ Հայրը հայ է, մայրը՝ ամերիկուհի։
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 03/26/2015 - 09:28
Լաս Վեգաս քաղաքը, ինչպիսին որ կա, ստեղծել է Քըրք Քըրքորյանը։ Մի պահ նա 41-րդն էր աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում։ Չնայած աշխարհով մեկ իր ձեռնարկած լայնածավալ բարեգործությանը՝ մշտապես խուսափել է ուշադրության կենտրոնում լինելուց, հրաժարվել պարգևներից և երբեք չի համաձայնել, որ իր նվիրատվություներից որևէ մեկը կոչվի իր անունով։
Ծագումը
Ծնվել է 1917 թ., Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, Հայոց ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների ընտանիքում։
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 03/26/2015 - 09:18
Տարոն Աճեմօղլուն մեր ժամանակների ամենահռչակավոր տնտեսագետներից է։
Ծագումը
Աճեմօղլուն ծնվել է 1967թ., Ստամբուլում (Թուրքիա), հայ ընտանիքում։
Ճանաչված է
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Աճեմօղլուն պարգևատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով (John Bates Clark Medal), որը տրվում է մինչև 40 տարեկան տնտեսագետներին։ Մրցանակի 36 հաղթողների թվում մեկն է այն յոթից, ովքեր ամերիկացի չեն, և մեկը երկուսից, ովքեր ծագումով ԱՄՆ-ից, Կանադայից կամ Եվրոպայից չեն։
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 03/26/2015 - 08:49
Դեյվիդ Իգնաթիուսը The Washington Post օրաթերթի նշանավոր լրագրող է, մասնագիտացած է միջազգային հարաբերությունների ասպարեզում։ Մի շարք մենագրությունների հեղինակ է։
Ծագումը
Իգնաթիուսը ծնվել և մեծացել է Մասաչուսեթսում։ Հայրը եղել է Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի նախարար։ Հայրական կողմի նախնիները Հայոց ցեղասպանության վերապրողներ էին։
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 03/26/2015 - 07:43
Պատրիկ Դեւեջյանը ֆրանսիական քաղաքականության գործիչ է, գլխավորել է ընտրովի և նշանակովի մի շարք պաշտոններ՝ քաղաքապետից մինչև պատգամավոր ու նախարար։
Ծագումը
Ծնվել է Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքում։ Հայրը ծագումով Սեբաստիայից էր (այժմ՝ Թուրքիայում), իսկ մայրը ծնվել էր Ֆրանսիայում։ Դեւեջյանի հայրական ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիայի 1919 թ.՝ Հայոց ցեղասպանության տարիներին։ Նրանց փրկել է թուրք հարևանը։
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 03/26/2015 - 07:27
Արտո Թունչբոյաջյանը Գրեմիի մրցանակակիր ֆոլկ-երաժիշտ է։ Հայտնի է իր ավանգարդ ոճով։
Ծագումը
Թունչբոյաջյանը ծնվել և մեծացել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
Ճանաչված է
Արտոյի էկլեկտիկ երաժշտությունն ուղեկցվում է իր բացառիկ վոկալով, ինչի շնորհիվ նրա ձայնն առանձնահատուկ և կայուն տեղ է զբաղեցրել հայկական ավանգարդ ֆոլկ-ջազի ասպարեզում։ Թունչբոյաջյանը հիմնել է Armenian Navy Band համույթը, որը միահյուսելով հայկական և ժամանակակից գործիքները՝ ստեղծում է իր նմանը չունեցող հնչողություն։
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 03/26/2015 - 07:08
Սյու Սարաֆյան Ջելը շքանշանակիր սպա էր Միացյալ Նահանգների Կանանց օժանդակ բանակային կորպուսում (հետագայում՝ Կանանց բանակային կորպուս, WAC)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Միացյալ Ուժերի Գերագույն հրամանատար Դվայթ Էյզենհաուերի երեք օգնականներից մեկը։
Ծագումը
Ծնվել է 1917 թ., Մասաչուսեթսում, Խարբերդի Քղի ավանից ներգաղթած հայազգի ծնողների ընտանիքում։ Մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում և եղել Հայկական Երիտասարդաց Դաշնակցության տեղի մասնաճյուղի անդամ։
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 03/26/2015 - 06:49
Քարլա Կարապետյանը BBC հեռուստաընկերության նախկին լրագրող է և BBC World News-ի պատմության մեջ միակ ամերիկացի հաղորդավարը։ Հայոց ցեղասպանության, Հյուսիսային Կորեայի, Չեչնիայի, Աֆղանստանի և Իրանի մասին իր վավերագրությունների շնորհիվ լայն ճանաչում է ձեռք բերել։
Ծագումը
Ծնվել է Միացյալ Նահանգներում, մեծացել Լոս Անջելեսում, ծագումով վանեցի և սեբաստացի ծնողների ընտանիքում։
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 03/13/2015 - 15:07
100 տարի առաջ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած մարդկանց խիզախության շնորհիվ փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն իրենց մեջ ուժ գտան առաջ շարժվելու եւ նկատելի հետք թողեցին աշխարհում։ Անցած 100 տարում հայերը բազում եւ բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերի ընդամենը մի քանի անուն, որոնք իրենց նվաճումներով պարտական են նաեւ այն անհատների բարի կամքին, ովքեր մեկ դար առաջ ստանձնեցին հայ ազգի փրկարարի առաքելությունը։