100 Famous Armenians

Սերժ Թանկյան. երգիչ-երգահան եվ քաղաքական ակտիվիստ

Սերժ Թանկյանն աշխարհահռչակ գերաստղ է՝ բոլոր առումներով։ Ամերիկահայ System of a Down ռոք խմբի առաջատար մեներգիչը ոգեշնչում է հայ երիտասարդների մի ամբողջ սերնդի և աշխարհին ներկայացնում հայերին ու հայության խնդիրները:

Ծագումը

Թանկյանը 20-րդ դարի հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է․ ծնվել է 1967թ․Բեյրութում, սակայն մեծացել է Լոս Անջելեսում՝ պատանի հասակում հաճախելով հայկական դպրոց։ Չնայած ապրել ու կայացել է հայրենիքից հեռու՝ ԱՄՆ-ում, նա իր ընտանիքի և հասարակական ակտիվության շնորհիվ շարունակում է ամուր կապված մնալ արմատներին։

Armenian

Արամ Խաչատրյան. կոմպոզիտոր

Արամ Խաչատրյանը XX դարի խոշորագույն կոմպոզիտորներից է։ Նրա երաժշտությունը նվաճել է ոչ միայն Խորհրդային Միությունը, այլ ամբողջ աշխարհը։ Նա կարողացել է հայ ժողովրդական երաժշտությունը վարպետորեն միահյուսել իր կոմպոզիցիաներին։

Ծագումը

Armenian

Տիգրան Պետրոսյան. գրոսմայստեր

Տիգրան Պետրոսյանը կամ ինչպես նրան կոչում էին՝ «Երկաթե Տիգրանը», պաշտպանական բացառիկ ոճով հայտնի մեծանուն շախմատիստ էր և աշխարհի կրկնակի չեմպիոն (1963 և 1966 թվականներին)։ Հայտնի է դարձել ոչ թե ցուցադրական, այլ համբերատար և մեթոդոլոգիայով խաղի շնորհիվ։ Լինելով պատմության մեջ ազգությամբ հայ առաջին աշխարհի չեմպիոնը՝ նա հսկայական դեր է կատարել Հայաստանում շախմատի  հանրայնացման գործում։

Ծագումը

Armenian

Ջորջ Դոքմեջյան. Կալիֆորնիայի նախկին նահանգապետ

Ջորջ Դոքմեջյանը եղել է Կալիֆորնիայի առաջին հայազգի նահանգապետը՝ պաշտոնավարելով 1983-1991 թվականներին։ Նա անողոք դիրք էր որդեգրել հանցավորության և մարդու իրավունքների խախտումների հանդեպ։ Լինելով մարդու իրավունքների ջատագով՝ նա Ապարտեիդի (ռասայական խտրականություն) դեմ ծավալվող շարժմանն օգնելու նպատակով նույնիսկ սառեցրեց Կալիֆորնիայի ներդրումները Հարավային Աֆրիկայում։ Ջորջ Բուշի նախագահական մրցավազքի ընթացքում եղել է փոխնախագահության հնարավոր թեկնածու, բայց նրա թեկնածությունն ի վերջո մերժվել է։

Ծագումը

Armenian

ԱՆՆԱ ԿԱԶԱՆՋՅԱՆ ԼՈՆԳՈԲԱՐԴՈ. ինժեներ

Աննա Կազանջյան Լանգոբարդոն Միացյալ Նահանգներում ճարտարագիտության ոլորտի առաջին կին ներկայացուցիչն էր։

Ծագումը

Լոնգոբարդոն ծնվել է 1928թ., Նյու Յորք քաղաքում։ Նրա հայրը հալեպահայ ներգաղթյալ էր: Մայրը՝ Կոստանդնուպոլսից էր (Թուրքիա), նրա ընտանիքը վերապրել էր Հայոց ցեղասպանությունը եւ հասել ԱՄՆ Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Մոր օրիորդական ազգանունը Յազեջյան է, իսկ նրա մեծ քեռին հայտնի վարժապետ եւ առաջնորդ հայկ Խոջասարյանն է (երբեմն հիշատակվում է Հոջասարյան)։

Ճանաչված է

Armenian

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. տեսական աստղաֆիզիկոս

Վիկտոր Համբարձումյանն աշխարհահռչակ աստղաֆիզիկոս էր և տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Նրա հայտնագործություններն ու տեսությունները պատկանում էին այդ բուռն զարգացող ոլորտի ամենաառաջատար գաղափարների թվին։

Ծագումը

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թ., Թիֆլիսում (այժմյան Թբիլիսին՝ Վրաստանի մայրաքաղաքը), ապա մեկնել է Լենինգրադ (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) ուսանելու։

Ճանաչված է

Armenian

Աբրահամ եվ Արտեմ Ալիխանյան եղբայրներ. միջուկային ֆիզիկոսներ

Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրները (Աբրահամն առավելապես հայտնի էր Ալիխանով ազգանվամբ) հայտնի գիտնականներ էին միջուկային ֆիզիկայի ոլորտում։ Նրանց հայտնագործություններն ու ձեռնարկումները մեծապես նպաստել են միջուկային ֆիզիկայի զարգացմանը։

Ծագումը

Ալիխանյանները ծնվել են Թիֆլիսում (ներկայիս Թբիլիսին՝ Վրաստանի մայրաքաղաքը), Ռուսական կայսրության տարիներին։

Ճանաչված են

Armenian

ԴԵՅՄ ՍԱՅԱՆ ՍՐԲՈՒՀԻ ԻԼԱՅԱՍ. Նոր Զելանդիայի Գերագույն դատավոր

Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահն է։

Ծագումը

Իլայասը ծնվել է 1949 թվականին, Մեծ Բրիտանիայում։ Նրա հայրը հայ փախստականների զավակ էր։

Ճանաչված է

Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավոր։ Արքայական փաստաբանի (Queen’s Counsel) պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկը։ Տեղաբնիկ մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջերմեռանդ կողմնակից։

Այլոց խոսքով

Armenian

Վիլյամ Սարոյան. արձակագիր

Վիլյամ Սարոյանը XX դարի առաջին կեսի ամերիկյան ամենահեղինակավոր գրողներից է։ Նա ներկայացնում է գյուղական Ամերիկայի դժվարություններն ու վայելքները՝ Կալիֆորնիայի Կենտրոնական հովտի գյուղերի օրինակով: Արժանացել է Պուլիցերյան, Օսկար և Նյու Յորքի Դրամայի Քննադատների Ակումբի մրցանակներին:

Ծագումը

Սարոյանը ծնվել է 1908 թ. Ֆրեզնոյում։ Նրա ծնողները 1915թ. Հայոց Ցեղասպանությունից առաջ Բիթլիսից տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ։ Հայրը երիտասարդ տարիքում մահացել է և Սարոյանն իր եղբոր ու քրոջ հետ ստիպված է եղել ապրել որբանոցում։ Տարիներ անց նոր վերամիավորվել են մոր հետ։

Armenian

Յուսուֆ Քարշ. լուսանկարիչ

Յուսուֆ Քարշը կանադահայ մեծանուն լուսանկարիչ էր, որի տաղանդն ու ինքնատիպ ոճը հնարավորություն տվեցին նրան դառնալու 20-րդ դարի ամենանշանավոր անհատներից և առաջնորդներից շատերի լավագույն դիմանկարների հեղինակը։

Ծագումը

Յուսուֆ Քարշը (իսկական անունը՝ Հովսեփ Քարշյան) ծնվել է 1908 թ., Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում։ Լինելով Ցեղասպանության ականատես՝ նա պատմել է. «Ես տեսա իմ հարազատների սպանությունը. քույրս սովամահ եղավ, երբ մեզ գյուղից գյուղ էին քշում»։ [1]

Armenian

Pages

Subscribe to RSS - 100 Famous Armenians