Submitted by A.Yeghiazaryan on Tue, 06/30/2015 - 14:00
Ուոլթ Դիսնեյը մի անգամ ասել է, որ անիմացիան առաջարկում է պատմություն պատմելու եւ տեսողական զվարճանքի մի տարբերակ, որը կարող է ինֆորմացիոն եւ հաճելի լինել աշխարհի ցանկացած մասում ապրող ցանկացած տարիքի մարդու համար:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 06/22/2015 - 10:26
Ես թբիլիսցի հայ եմ, իսկ հայ լինելն իրողություն է: Դու այդպիսին ծնվել ես, այդպիսին կաս եւ այդպիսինն էլ կհեռանաս: Ես խորհրդային անձնագրի սյունակի մասին չեմ խոսում: Բնականաբար, յուրաքանչյուր բնակության վայր իր հետքն է թողնում, բայց բուն էությունը չի փոխվում: Ծագմանդ հարցն առավել խորն ուսումնասիրելով`սկսում ես քեզ զգալ ամբողջի մի մաս, փոքրիկ մասունք: Բոլոր հայերը ճանաչելի են ամենուր, թբիլիսցիները` նույնպես:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 06/22/2015 - 09:41
Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասի ծանրաբեռնված երթեւեկությունը մութն ընկնելուն պես աստիճանաբար մեռնում է։ Արվեստանոցի մեծ պատուհաններն արտացոլում են 40-ամյա մի կնոջ պատկեր՝ աչքերն իր համակարգչի էկրանին սեւեռած։
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 06/15/2015 - 09:20
Ես հայի անուն ունեմ, որն ստացել եմ հայերի մեծամասնության պես՝ ծնվել եմ դրանով։ Անվան հետ նաեւ պատմություն կա միահյուսված. պապիս պապերը 20-րդ դարասկզբին Արտաշատի՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի հոգեւորականներից էին։ Իմ մեջ, սակայն, այլ արյուն եւս կա, որն անվանս մեջ չի արտացոլվում։ Ես ինչքան հայ եմ, նույնքան էլ հրեա՝ մորական պապիս ընտանիքը սերում էր ներկայիս Բելառուսի Վիտեբսկի շրջանից եւ կենտրոնական Ուկրաինայից։ Ռուսական արյուն եւս ունեմ՝ մորական տատիս կողմից, ով ծագումով Ռուսաստանի հարավ-արեւմտյան Օրյոլ քաղաքից էր։
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 06/12/2015 - 14:39
Ինձ համար խոստովանանքն ու աղոթքն այն նկարներն են, որ ստեղծում եմ: Իմ հավատքն ու Աստծո իմացության ճանապարհը գեղանկարչությունն է: Մի փիլիսոփա այդպես էլ ասել է. հայտնի չէ, թե ինչն է առաջնային եղել՝ հավատքը, թե արվեստը: Հստակ հիշում եմ այն օրը, երբ որոշեցի նկարիչ դառնալ: Ութերորդ դասարանում էի: Մեզ տարել էին Մատենադարան՝ հին ձեռագրերի պահպանման կենտրոն: Ես տեսա հայկական մանրանկարներն ու գոռացի. «Ուզում եմ նկարել»: Զգացի սերունդների էներգիան: Կարծես թե այդ մանրանկարներում Աստվածն էր ներկա:
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 06/09/2015 - 10:09
Ինձ թվում է՝ հանուն ապագա սերունդների, հանուն երկրի անհրաժեշտ է պայմանավորվելու տարբերակ գտնել հարեւանների հետ. Թուրքիայի հետ, առավել եւս, որ տնտեսական հարաբերությունները փաստացիորեն արդեն երկար տարիներ գոյություն ունեն, անհրաժեշտ է սկսել շփումն Ադրբեջանի հետ։ Պետք է ավելի շատ վստահել միմյանց եւ զիջումների գնալ։ Այսօրվա Հայաստանում «վստահություն» բառը ժողովրդականություն չի վայելում, այն թուլության նշան է համարվում։ Իսկ ես կարծում եմ, որ վստահությունն ու ներելն ուժի նշան են։
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 05/22/2015 - 15:21
Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի «1915» ֆիլմը կոչված էր դառնալու Հայոց ցեղասպանություն թեմայով հիմնական կինոնկարը, եթե նայելու լինենք համատեքստին։ Միայն անվանումն արդեն այն կապում է աշխարհով մեկ 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, իսկ Հովհաննիսյանի բնորոշումը, թե «ֆիլմը ժխտողականության մասին է», տեղափոխում է այն քաղաքական համատեքստ։ Սա մի ֆիլմ էր, որ փորձում էր լինել ամեն ինչ՝ Եղեռնի էպիկական ոգեկոչում, ներկայիս դերասանների «պահարանում պահված կմախքները» երեւան հանող հոգեբանական թրիլեր եւ ժխտողականության
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 05/11/2015 - 10:19
Հայտնի գրող Քրիս Բոհջալյանը հրաժարվել է իր համաշխարհային բեսթսելեր դարձած «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի շարունակությունը գրելու գաղափարից: Հայոց ցեղասպանության թեմային նվիրված այս ստեղծագործությունն արել է իր գործը: Այժմ հեղինակը ցանկանում է գրել ոչ թե հայերի ողբերգության, այլ նրանց վերածննդի մասին:
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 04/28/2015 - 17:29
50 տարի է ուսումնասիրում եմ Հայաստանը. սրանք լոկ խոսքեր չեն: Առաջին անգամ հայտնվեցի այնտեղ Հայոց ցեղասպանության 50-երորդ տարելիցին, երբ նման բանի մասին խոսելն անգամ արգելված էր: Այն ժամանակ ես ղեկավարում էի «Օգոնյոկ» ամսագրի գիտական բաժինը, եւ ինձ գործուղել էին Հայաստան: Այն ժամանակվա Մոսկվայում մենք տեղյակ էինք, որ Հայաստանն արեւոտ է եւ որ այնտեղ հիանալի «երեքաստղանի» կոնյակ են վաճառում՝ ութ ռուբլով: Ուրիշ ոչինչ չգիտեինք:
Submitted by A.Yeghiazaryan on Sun, 04/05/2015 - 02:57
Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, այս պատճառով ինձ տանն եմ զգում եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում: Մեր ընտանիքում միշտ երկու լեզվով են խոսել՝ հեշտությամբ մի լեզվից մյուսն անցնելով: