Survivors

Հերնան Կույումջյան-Բերգամալի

Նավախուց հիշեցնող այս աշխատասենյակը մի քանի ժամում հարյուր տարվա պատմության վկա դարձավ։ Խաղաղ օվկիանոսի մուգ կապույտ ջրերի ցոլքը պատուհանին՝ Չիլիի ռազմածովային ուժերում 44 տարի ծառայած Հերնան Կույումջյան-Բերգամալին, որը հպարտանում է իր հայկական արմատներով եւ անսահման սիրում իր հայրենիքը, վերհիշում է իր ընտանիքի պատմությունը։
Առաջին հայը Չիլիի ռազմածովային ուժերում
Armenian

Մայքլ Արամ Վոլոհոջյան

Մայքլ Արամն աշխարհին հայտնի է որպես ստեղծագործող արվեստագետ, որն առաջնորդվել է պարզ մի գաղափարով՝ աշխատել հնդկական մետաղագործության հնարքներով, փոխակերպել այն կենսաոճի համաշխարհային բրենդի, որը կառանձնանա ուրույն ոճով՝ հիմքում ունենալով նրա հայկական արմատները։
Ինչպես վերապրեցին աշխարհահռչակ դիզայների նախնիները
Armenian

Դիեգո Բալոյան

Անդերի ձյունածածկ գագաթները վկան են ընտանեկան մի պատմության, որն սկիզբ է առել 100 տարի առաջ։ Ցեղասպանությունը վերապրած Անդրանիկ Բալոյանը Չիլիի հեռուներում մի փոքրիկ Հայաստան է հիմնել, եւ այսօր նրա ժառանգները շարունակում են նրա գործը։
Չիլիում հաստատված առաջին հայերը
Armenian

Լյուսի Աբդալյան

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգի մրցանակակիր ու ժամանակակից արվեստի բնագավառում «Սելեստե» մրցանակին արժանացած Լյուսի Աբդալյանը վառ նկարչուհի է: Նա անհատականություն է, որը դարձել է այնպիսին, ինչպիսին կա, քանի որ սիրում է այն, ինչով զբաղվում է: Նրա՝ մարդկությամբ ու մշակույթով հմայված աշխարհիկ ու ազատաշունչ նյույորքցու ներկայիս կյանքն ավելի շատ պատահականության արդյունք է, քան՝փառքի հասնելու հաստատակամության: Չնայած պատերազմի ազդեցությանն ու հարկադրված արտագաղթին, որոնց միջով անցել է պատանեկության տարիներին, նա իր կյանքը կառուցել է արվեստի գեղեցկության շուրջ:
Ժամանակակից արտիստը՝ Հայաստանում իր գտած նոր ազատության մասին
Armenian

Կարապետ Անդրանիկյան

Ութամյա Հովսեփը դաժան սպանությունների ականատես է դարձել։ Նա ընտրություն չուներ՝ պիտի կանգներ ու նայեր, թե ինչպես են նախ կոտորում իր ընտանիքը, իսկ հետո՝ այրում եկեղեցում։ «Հայրս պատմում էր, որ հնում նրանք Սվազում մեծ տուն ունեին, ինքն էլ՝ բազմաթիվ եղբայրներ ու քույրեր։ Նա հիշում էր իր ընտանիքի անդամների դեմքերը, հատկապես՝ մոր դեմքը»,-պատմում է Կարապետ Անդրանիկյանը։
Հովսեփի եւ Էլիզայի փրկության պատմությունը
Armenian

Աննա Մազմանյան

Աննան իր բոլոր ջանքերն ուղղում է իր հայրենիքի խոհանոցի ուսումնասիրությանն ու վերածննդին, քանի որ նրա ընտանիքի պատմությունն ուղղակիորեն կապված է հայկական մշակույթի եւ հեռավոր անցյալի իրադարձությունների հետ:
Food Adventures խոհարարական նախագծի հիմնադիրը
Armenian

Քրիս Բոհջալյան

Քրիս Բոհջալյանի վեպերն աշխարհում վաճառվել են միլիոնավոր օրինակով։ Նրա պատմությունների հիմքում հաճախ որեւէ իրական դեպք, պատմական իրադարձություն կամ սենսացիոն նորություն է, որից նա հյուսում է խճճված ու զգացմունքներով հարուստ պատումներ, որոնք կլանում են ինչպես մարդկային առումով, այնպես էլ բարոյական տեսանկյունից ոչ միանշանակ իրավիճակներով։ «Ավազե ամրոցի աղջիկները» (The Sandcastle Girls) գրքում նա հետադարձ հայացք է ձգում Հայոց ցեղասպանությանն ու հարց հնչեցնում, թե ինչպե՞ս են հնարավոր դարձել նման սահմռկելի իրադարձությունները, եւ ավելին՝ դրանց միջով անցած մարդիկ ինչպե՞ս են ուժ գտել՝ ընտանիք կազմելու եւ բարօրության հասնելու հեռու-մոտիկ երկրներում։
Վերականգնելով անցյալում կորած պատմությունները
Armenian

Անիտա Վոգել

Լոս Անջելեսում ու Նյու Յորքում բնակվող Անիտա Վոգելը FOX լրատվական ալիքի մեծ վաստակ ունեցող թղթակից է, որտեղ աշխատում է 2001 թվականից: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Փենսիլվանիայի հեռարձակողների ասոցիացիայի մրցանակին՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, Էդվարդ Ռ. Մյուրոյի անվան մրցանակին, ինչպես նաեւ տարածաշրջանային «Էմմի» մրցանակին՝ «Լավագույն լրատվական թողարկում» անվանակարգում: Արժե հատկապես նշել, որ Վոգելը «Golden Mike» մրցանակի է արժանացել «Հրատապ լուրերի լավագույն լուսաբանում» անվանակարգում՝ Nevada Caucuses նախընտրական միջոցառման ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ իր բացառիկ հարցազրույցի համար: «Ես չգիտեմ՝ արդյոք ինձ երբեւէ կպատահի՞ առավել հետաքրքիր հարցազրույց»,- ասում է Վոգելը:
Հայտնի հեռուստալրագրողը՝ իր ընտանիքի «թաքնված հայերի» մասին
Armenian

Ֆրանսիս Քյուրքչյան

Բարեկազմ, թխամաշկ եւ աչքի ընկնող քթով Ֆրանսիս Քյուրքչյանը բուրմունքները համարում է «մեր մարդկության պատվարներ»: 1969 թվականին Փարիզի մոտ ծնված Ֆրանսիսն առնչություն չունի Ֆրանսիայի օծանելիքի մայրաքաղաք Գրասեի հետ, ոչ էլ օծանելիք արտադրողների ընտանիքից է սերում: Այնուամենայնիվ, նա ոսկե հետք է թողել ֆրանսիական բույրերի աշխարհում՝ 1999թ. կոսմետիկ միջոցներ արտադրող «Էլիզաբեթ Արդեն» ընկերության համար հեղինակելով «Կանաչ թեյ» բուրմունքը, իսկ 2014թ. «My Burberry»-ն՝ «Burberry» ընկերության համար:
Բուրմունքներ որոնողը
Armenian

Մանուշակ Կառնուսյան

«Գալիս է մի պահ, երբ գիտակցում ես, որ կորցրել ես ավելին, քան պարզապես լեզուն»,-ասում է Մանուշակ Կառնուսյանը:
«Տարիներ էին անցել, սակայն արմատներիցս չպիտի կտրվեի»
Armenian

Pages

Subscribe to RSS - Survivors