Interviews

«Այսպիսի համագործակցությունը շատ կարեվոր է»

Ռեյմոն Գեւորգյանը պատմաբան է, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրած պրոֆեսոր, Փարիզի Նուբարյան գրադարանի նախկին տնօրեն եւ Հայաստանի անցյալի ու ներկայի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ։ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսար

Image: 
Armenian

Ելենա Հարակիձյան

Հայտնի երաժշտական պրոդյուսեր Ելենա Հարակիձյանն աշխատում է դասական երաժշտության անվանի ներկայացուցիչների հետ։ Նա «Օպերա ապրիորի» երաժշտական փառատոնի, ինչպես նաեւ մանկական ուղեղային կաթվածով՝ ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաների աջակցության «Վեր կաց ու քայլիր» բարեգործական ծրագրի հիմնադիրն է։ Հայաստանում հասցրել է լինել ընդամենը երկու անգամ, սակայն պատմական հայրենիքի կերպարը Ելենան ինքն իր համար գծագրում էր դեռ մանկուց՝ բանաստեղծություններ գրելով Արարատ լեռան մասին։ Անցյալ տարի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ելենան մոսկովյան մեկ բեմում հավաքեց աշխարհի առաջատար օպերա

Image: 
Armenian

Դավիթ Յան. «Ես երեք հայրենիք ունեմ»

Եռանդուն Դավիթ Յանը բոլոր առումներով տաղանդավոր մարդ է։ Ծնվել է Երեւանում հայ մորից ու չինացի հորից եւ 47 տարեկանում հասցրել է կառուցել տեխնոլոգիական կայսրություն (ABBYY), մշակել առաջին շարժական համակարգիչը երիտասարդների համար (Cybiko), ստեղծել ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսի կառավարման նորարարական համակարգ (iiko) եւ առցանց վճարումների հարթակ (Platius), Մոսկվայում բացել արտ-սրճարան ու չորս ակումբ, Երեւանում հիմնել կրթական հիմնադրամ («Այբ» դպրոցը), գիրք գրել («Այժմ ուտում եմ այն, ինչ ցանկանում եմ»), տուն նախագծել, ֆիզիկայի ու մաթեմատիկայի գծով ստանալ գիտական աստիճան, նկարահանվել հեռուս

Image: 
Armenian

Ցեղասպանությունը մեր օրերում

Ֆրանսիահայ հայտնի իրավաբան Ֆիլիպ Կալֆայանը 2001-2007թթ. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարն էր։ 100 LIVES-ը զրուցել է նրա հետ մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ոլորտի խնդիրների մասին։

Image: 
Armenian

«Ամեն մեկն իր աշխարհն ունի»

Ես ծնվել եմ Բաքվում: Սակայն մշտապես այնտեղ չէի բնակվում. մենք Երեւանում էինք ապրում, իսկ Բաքու մեկնում էինք արձակուրդի ժամանակ: Ես միայն լավ հիշողություններ ունեմ այդ քաղաքից. ծով, արեւ, սիրելի պապիկս ու տատիկս, որոնց այցելում էի ամռան ընթացքում: Իմ երջանիկ մանկությունն անմիջական կապ ուներ հենց Բաքվի հետ: Սակայն դա կյանքիս համեմատաբար կարճ ժամանակահատվածն էր:

Երբ սկսվեցին հայտնի իրադարձությունները, մենք դադարեցինք այնտեղ այցելել:

Image: 
Armenian

«Ես պարտական եմ Հայաստանին»

Ես հիանալի մանկություն եմ ունեցել։ Մեծացել եմ Երեւանում, իսկ Հայաստանն իմ տունն է։ Գրեթե չորս տարի Մոսկվայում եմ, բայց ինձ չեմ համարում բնակության վայրը փոխած մարդ։ Կյանքն ընկալում եմ որպես ինձ հատկացված ժամանակ, որի ընթացքում հնարավոր է որոշակի քանակի գործեր անել։ Կամ ընդհանրապես ոչինչ չանել, այլ շարունակ նախապատրաստվել։
Image: 
Armenian

Նանա Հովհաննիսյան

Եթե ինձ հանձնարարեին դեպի Հայաստան ուղեգիր վաճառել, ես զբոսաշրջիկին կնայեի որակավորված բիզնես-վերապատրաստողի աչքերով ու կառաջարկեի այն, ինչ նա կնախընտրեր: Եթե անձը հոգնել է մարդկանցից, ապա նա սարերում կկարողանա հանգիստ գտնել եւ առանձնանալ: Իսկ եթե նրան տանջում է մենությունը, ապա Հայաստանն այն տեղն է, որտեղ նրան չի հաջողվի տխրել ոչ մի վայրկյան: Եթե նա համեղ ուտելու սիրահար է, ապա նրա համար երաշխավորված է ուտեստների դրախտ: Եթե կինն իրեն լիարժեք կայացած չի զգում, ապա կասեմ, որ Հայաստանում նրան սպասում են բազում հաճոյախոս սիրահետողներ: Եթե մարդը պատմություն է սիրում, ապա Հայաստանը թանգարան է բա

Image: 
Armenian

ԳԱԳԻԿ ՌՈՒՇԱՆՅԱՆ

Ինձ համար խոստովանանքն ու աղոթքն այն նկարներն են, որ ստեղծում եմ: Իմ հավատքն ու Աստծո իմացության ճանապարհը գեղանկարչությունն է: Մի փիլիսոփա այդպես էլ ասել է. հայտնի չէ, թե ինչն է առաջնային եղել՝ հավատքը, թե արվեստը: Հստակ հիշում եմ այն օրը, երբ որոշեցի նկարիչ դառնալ: Ութերորդ դասարանում էի: Մեզ տարել էին Մատենադարան՝ հին ձեռագրերի պահպանման կենտրոն: Ես տեսա հայկական մանրանկարներն ու գոռացի. «Ուզում եմ նկարել»: Զգացի սերունդների էներգիան: Կարծես թե այդ մանրանկարներում Աստվածն էր ներկա:

Image: 
Armenian

ՄԱՆԱՆԱ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ. «ՆԵՐԵԼՆ ՈՒԺԻ ՆՇԱՆ Է»

Ինձ թվում է՝ հանուն ապագա սերունդների, հանուն երկրի անհրաժեշտ է պայմանավորվելու տարբերակ գտնել հարեւանների հետ. Թուրքիայի հետ, առավել եւս, որ տնտեսական հարաբերությունները փաստացիորեն արդեն երկար տարիներ գոյություն ունեն, անհրաժեշտ է սկսել շփումն Ադրբեջանի հետ։ Պետք է ավելի շատ վստահել միմյանց եւ զիջումների գնալ։ Այսօրվա Հայաստանում «վստահություն» բառը ժողովրդականություն չի վայելում, այն թուլության նշան է համարվում։ Իսկ ես կարծում եմ, որ վստահությունն ու ներելն ուժի նշան են։ 

Image: 
Armenian

Գոռ Նահապետյան. «Հոգով ես Հայաստանում եմ»

Հոգով ես Հայաստանում եմ ապրում, սրտով՝ Ռուսաստանում։ Հայրենիքս կարոտելու ժամանակ չունեմ. այնտեղ հաճախ եմ լինում, մասնակցում եմ երկրի զարգացմանն առնչվող բազմաթիվ նախագծերի։ Ինձ թվում է, որ յուրաքանչյուր հայի պարտքն է ամեն ինչ անել երկիրն ավելի լավը դարձնելու համար։

Հայերի առաձնահատկություններից մեկը ցանկացած իրավիճակին հարմարվելն է։ Պատմությունը մեզ դա է սովորեցրել։ Մենք կարողանում ենք գոյատեւել դժվարին պայմաններում, միշտ պատրաստ ենք բաստուրման փաթաթել լավաշի մեջ եւ երկար ճամփա ընկնել։

Image: 
Armenian

Pages

Subscribe to RSS - Interviews